Արագ փչացող ապրանքով բեռնատարների հերթն «առաջ գցելու» համար վրացական կողմը հսկայական գումար է ուզում
ԲլոգոսֆերաԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մինչ իշխանությունը Մոսկվա-Բրյուսել-Ծերեթելի մայրուղում փորձում է համոզել, որ Նիկոլի հրաժարականը պահանջող ընդդիմությունը ռեւանշիստ-պատերազմական է, մեր հայրենակիցների բեռնատարները շարունակում են շաբաթներով մնալ Թիֆլիսի շրջանցիկ ճանապարհին՝ այդպես էլ չկարողանալով հասնել Ռուսաստան։
Ինձ քիչ առաջ փոխանցեցին, որ արագ փչացող ապրանքներով բեռնատարների հերթը մի քիչ «առաջ գցելու» համար վրացական կողմը հսկայական գումար է պահանջում։
Ի դեպ, Լարսի անցակետում Հայաստանը մաքսային կցորդ ունի՝ Արամ Թանանյան անուն-ազգանունով։
Ինչի՞ համար է սույն կցորդը եւ ինչի՞ն է կոնկրետ նա կցված՝ հուսանք այս բեսպրեդելով զբաղվող ինչ-որ մեկը կպարզաբանի»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ