Միլիոնատիրուհին նախկին ամուսնուն ստիպել է մաքրել զուգարանը՝ հավաքարարի վրա խնայելու համար
ԱյլԱՄՆ-ի Լաս Վեգասից մի ձեռներեց, ով իրեն անվանում է «ամենատնտեսող միլիոնատիրուհին», ստիպել է նախկին ամուսնուն մաքրել զուգարանները՝ հավաքարարի վրա խնայելու համար։
50-ամյա Էմի Էլիզաբեթի կարողությունը գնահատվում է 5,300,000 դոլար։ Սակայն ամերիկուհու համար փողի առկայությունը բնավ չի նշանակում, որ դրանք կարելի է քամուն տալ։ Նա դեն չի նետում աման լվացող սպունգը, մինչև այն ամբողջովին ոչ օգտագործելի դառնա։ Չի լվանում պատառաքաղները, այլ պարզապես սրբում է դրանք՝ ջուր խնայելու համար։ Ավելին, նա ձուկը փոխարինում է էժան կատվի կերով, իսկ հյուրերին կերակրում է նման ճաշատեսակով։
Քանի որ ամերիկուհու նպատակը ամսական 1000 դոլարից ավել չծախսելն է, ապա հավաքարարուհու ծախսերը այս բյուջեի մեջ չեն տեղավորվում։ Բայց այստեղ էլ ձեռնարկատերը ելք է գտել. նախկին ամուսինը պատասխանատու է նրա տան մաքրության համար: Վերջինս լվանում է զուգարանը և խնամում այգին։