Դիետոլոգը նշել է ամառային դիետայի համար անհրաժեշտ մթերքները
ԺամանցԴիետոլոգ, սննդաբան Իրինա Պիսարեւան RT-ին տված հարցազրույցում նշել է ամառային սննդակարգում անհրաժեշտ մթերքները։
Փորձագետի կարծիքով՝ ամռանը ջերմաստիճանի բարձրացման պատճառով սնունդը պետք է ավելի թեթեւ լինի։ Սննդակարգում պետք է ավելացնել լոլիկ, վարունգ, խոտաբույսեր, դդմիկ, ծաղկակաղամբ, վաղահաս կարտոֆիլ և սեզոնային հատապտուղներ, նշել է սննդաբանը։
Մասնագետը հավելել է, որ օրգանիզմի համար ամենաօգտակարը սեզոնային մրգերն ու բանջարեղենն են։ Նրա խոսքով՝ ամռանը անհրաժեշտ է առավելագույն քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր ստանալ, ինչի համար սննդակարգում պետք է ներառել այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են կանաչ սմուզիները և ամառային աղցանը։
Նուո աղցանի համար հավի ֆիլեն եռացրեք մինչև փափկի: «Չենք կտրում, այլ պատառոտում ենք մանր մասերի։ Եռացնում ենք բրոկկոլին և մասերի բաժանում, խառնում և ըստ ցանկության լցնում ենք հունական յոգուրտ և սխտոր՝ որպես սոուս», - բացատրել է Պիսարևաուն: