Ավտովթար՝ Կիևյան կամրջի սկզբնամասում․ բախվել են Nissan Teana-ն ու Nissan Sentra-ն, կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Teana և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի փաստով նութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է