Մտադիր ենք ընդլայնել մեր ներկայությունը գազի եվրոպական շուկայում․ Ալիև
ԱդրբեջանԱդրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում։ Այս մասին Ալիևը չորեքշաբթի օրը հայտարարել է Բաքվի էներգետիկ շաբաթվա և Կասպյան նավթի ու գազի 27-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Այսօր օրակարգում է եվրոպական շուկայում մեր ներկայության ընդլայնման հարցը»,- ասել է Ալիևը։ «Դա կախված կլինի նոր հանքավայրերի շահագործման հանձնելուց, քանի որ մեր գազային ներուժը չի սահմանափակվում միայն «Շահ Դենիզ» հանքավայրով»,- ասել է Ալիևը։
Նա հայտարարել է, որ Եվրոպան ադրբեջանական նավթագազային ռեսուրսների մեծ պահանջարկ ունի, և «Ադրբեջանը՝ որպես պատասխանատու երկիր», դա հաշվի է առնում։
«Մեզ պետք են նոր պայմանագրեր, մեզ նոր ենթակառուցվածքներ են անհրաժեշտ: Հետևաբար, մենք այժմ մտածում ենք գոյություն ունեցող խողովակաշարերի թողունակության ընդլայնման մասին, այդ թվում՝ Անդրանատոլիական և Հարավային Կովկասի»,- ասել է Ալիևը: