Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ-ի սեփականության իրավունքը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենա Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ Փաշինյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Այս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմի Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին 

Երկիրը լրիվ անտեր է, Նիկոլն ապրում է միայն իրեն հայտնի օրակարգով, մեր հաշվին, բայց առանց մեզ

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։ Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է անտեր։

Հանրային, զանգվածային սոցիալական օրակարգերն անտեր են. ոչ ոք չի սպասարկում դրանք։

Նիկոլն ապրում է միայն իրեն հայտնի օրակարգով։ Մեր մասին, մեր հաշվին, բայց՝ առանց մեզ։

Իշխանությունը վայելում է կյանքը՝ քեֆեր, համերգներ, շրջագայություններ՝ մոռացության տալով իրենց օրոք կատարվածը, տարածքները, սահմանները, պետության մյուս խնդիրները։ Հենց հակառակվում ես, ասում են՝ ժողովուրդը մեզ է ձայն տվել։

Բիզնես էլիտան քեֆերի մեջ է՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով։ Հենց առարկում ես, ասում են՝ հարկ ենք տալիս, բիզնես ենք անում, մնացածը ինչ կուզենք կանենք։ Ու չկա իշխանություն, որը կասի, որ, հարկերից բացի, Հայաստանի նման պետություններն ունենում են չգրված օրենքներ, բարոյական նորմեր, համակեցության կանոններ։ Որ տասնյակ հազարավոր ընտանիքներ ունեն ապրելու սուր խնդիր, կա Եռաբլուր, որ կան թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր տղերք։ Երկրում լիներ ուրիշ մթնոլորտ՝ նրանց վարքագիծն էլ ուրիշ կլիներ։

Զուգահեռ կյանքում դեռևս կա դիահերձարաններում տղա, եղբայր ու ամուսին փնտրող մեր հայրենակիցների մի մեծ թիվ, կա անհետ կորածների մի մեծ անվանացանկ, կան մինչ օրս Բաքվի բանտերում պահվող տղերք. ի՞նչ եք ուզում ասել ձեր ցուցադրական ճոխություններով, որ թքա՞ծ ունեք մեր բոլորի վրա, այդ մարդկանց վրա։

Երևանյան թանկ համերգների առաջին շարքերում իշխանության դեմքերն են կամ տոմսի համար մի քանի հարյուր հազար վճարածները։ Առարկես՝ կասեն՝ կյանքը շարունակվում է, լավ ենք անում։ Իհարկե, կյանքը պետք է շարունակվի, բայց ցուցադրաբար թռվռացողներից քանի՞սն է մտածել, թե այս պահին կոմայի մեջ գտնվող քանի´ զինվոր ունենք, քանի՝ ապրելու- չապրելու սահմանին վիրավոր, քանի հազար՝ հետպատերազմյան մարդկային աջակցության կարիք ունեցող ընտանիքներ։

Թռվռալուց առաջ կազմակերպե՞լ եք պատերազմի մասնակիցների, վիրավորների, նրանց ընտանիքների անվճար մասնակցությունն այդ համերգներին, թե՞ անցավ-գնաց։

Ամառային Երևանը հեղեղված է մոտիկ ու հեռավոր սփյուռքի հայերով, որոնց համար Հայաստանը ուրախ-համով ռեստորանային հարթակ է։

Ամբողջական հանրային շերտեր անտարբեր են Արցախի կորստի, Սյունիքի, պետականության, բոլոր կորուստների, իշխանության, ընդդիմության հանդեպ։ Ամեն ընդհանուրի, հանրայինի, համապետականի հանդեպ անտարբեր են։ Առարկես՝ կասեն՝ մենք քաղաքականությամբ չենք «զբաղվում», մեզ քաղաքականությունը հետաքրքիր չէ։ Ու իրենք վստահ են, որ իրենք են ճիշտ։

Ստացվում է, որ բոլորը ճիշտ են, բայց պետությունը մեռնում է։ Վերջը ո՞վ է տերը այս երկրի։

Այս հարցի պատասխանն իրականում բարդ չէ. շատ ժողովուրդներ են անցել սրա միջով։

Երկրի տերը որևէ անհատ չէ, փնտրվող լիդեր կամ քաղաքական թիմ չէ։ Երկրի տերը հավաքական գիտակցությունն է՝ այլ արժեքների, այլ պատկերացումների, այլ խաղի կանոնի գերիշխումը։ Մի օր, երբ կզտվի սոլիդ մի միավոր, հանրային հոսանք, որը կդնի նոր գաղափարներ, համակեցության նոր կանոններ, խաղի կանոններ, կպարզվի, որ շատ-շատերն են սիրում երկիրը ու շատ-շատերն են լավ քաղաքացի, լավ սփյուռքահայ, լավ մեծահարուստ։ Իսկ առայժմ ինքնահոս է՝ ինքնահոս դեգրադացիա։

Մենք հիմա անտեր ֆուտբոլի գնդակի նման ենք՝ հարևան պետությունների դաշտում՝ սպասելով մեր մասին վերջնական որոշմանը։ Եթե մենք տեր չկանգնեցինք մեր երկրին, նոր տերը գալու է դրսից։

Սա չափազանցություն չէ. սա Հայաստանի հավանական սցենարներից մեկն է։ Բայց սրա հակադիր գաղափարը պարզունակ հակաթուրքականությունը չէ, «դեմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը» իրականությունից կտրված ֆրազը չէ, հարևանների հետ երկխոսության բացառումը չէ։

Ուզում ենք ապագա ունենալ, չթուրքանալ և չգետտոյանալ, չվերածվել անհեռանկար կենցաղային զանգվածի, ուրեմն պետք է տեր կանգնել երկրին՝ իր բոլոր աղետներով, իրողություններով, դժվարություններով հանդերձ։ Պետք է տիրոջ գիտակցումով ընդունել իրականությունը և սկսել կառուցել ժամանակակից պետություն։ Դրա համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսները կան։ Ինչպես նաև՝ խանգարող»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելի հետախուզությունը զգուշացրել է Իրանի դեմ հարվածի վտանգների մասինՄանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ-ի սեփականության իրավունքըԿիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի ձգտում ընդարձակմանՍերբիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ինՆիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծըՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենաԹրամփը պնդում է՝ Իրանը սաստկացրել է հրթիռային և անօդաչու հարձակումներըԱմրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր ՍահմանադրությունըՈւրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակԴիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարըԱյս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմիJaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին
Ամենադիտված