Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ Բելոզյորով Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ Ադեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-Նակալյան Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումը Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան ՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվել Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Գևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ 

«Հրապարակ». Պասերով դատավոր են «դատում»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք գրել էինք, որ դատախազությունը չի հրաժարվում վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ ամեն գնով քրեական հետապնդում իրականացնելու մտքից։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 11-ին ԲԴԽ-ն քննել էր վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը եւ մերժել այն։ Այսինքն՝ սխալ ու անհիմն էր համարել դատախազության միջնորդությունը։ Եվ, ստանալով ԲԴԽ-ի մերժումը, դատախազությունը երեկ հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ փաստացի հասկացնելով, որ թքած ունեն Բարձրագույն դատական խորհրդի որոշումների եւ դատավորի անձեռնմխելիության սկզբունքի վրա, ուստի կհասնեն իրենց նպատակին՝ շրջանցելով ԲԴԽ-ի առաջացրած արգելքը։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԲԴԽ-ն իրենց ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին որոշում էր կայացրել այն հիմնավորմամբ, որ առերեւույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ, որպիսի պայմաններում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում: Ու եզրակացրել էր․ «ԲԴԽ վերոնշյալ որոշումը չի բացառում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը, ավելին՝ փաստում է, որ քրեական հետապնդման համար չի պահանջվում դատավորի անձեռնմխելիության հաղթահարում»:

Արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա. Հ.-ի (Անի Հարությունյան) նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում․ «ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա. Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով»։

Ստացվում է՝ ԲԴԽ-ն մի կողմից իբրեւ թե պաշտպանել է դատավորի շահերը, մյուս կողմից ազատ է թողել դատախազությանը, որ նա ինչպես ցանկանա՝ վարվի դատական համակարգի ներկայացուցչի հետ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի կողմից ընտրված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ու նույն այդ Փաշինյանի կողմից նշանակված դատախազ Աննա Վարդապետյանը, իրար պաս տալով, որոշել են դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցել։

Դատախազությունից չցանկացան այս թեմայով որեւէ բան մեկնաբանել, թե ինչի համար էին դիմում ԲԴԽ-ին, եթե ընդունում են, որ «առերեւույթ բացահայտված հանցագործության դեպքը կապված չէ դատավորի լիազորությունների իրականացման հետ», եւ իրենք, միեւնույն է, ԲԴԽ-ի կայացրած որոշումն ու հայտնած դիրքորոշումը հաշվի չէին առնելու։ Նույն հարցի վերաբերյալ ԲԴԽ-ից տվեցին պատասխանատվությունն իրենց վրայից գցող մի պատասխան, որն ավելի ցայտուն ընդգծեց, որ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն պարզապես պասիվ աջակցություն է ցուցաբերել դատախազությանը։

«Նշված հարցի վերաբերյալ 2022 թվականի հոկտեմբերի 11-ին Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված կարգով, հրավիրել է դռնփակ նիստ՝ քննության առնելով գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը։ Քննության արդյունքում նշված միջնորդությունը մերժվել է, իսկ համապատասխան որոշումը, օրենքով սահմանված կարգով, 5-օրյա ժամկետում կտրամադրվի կողմերին: Միեւնույն ժամանակ, մինչեւ որոշումը կողմերին ուղարկելը խորհուրդը պարզաբանել է, որ նմանօրինակ դեպքերի քննությունը դուրս է վերջինիս գործառույթային իրավասությունների շրջանակներից։ Ինչ վերաբերում է մեղադրանք առաջադրելու մասին Ձեր հարցին, տեղեկացնում ենք, որ խորհուրդն իրավասու չէ գնահատականներ տալ վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը: Հաշվի առնելով, որ գործը քննվել է դռնփակ կարգով, այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասված է ԲԴԽ-ի ուղարկած պատասխանում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները
Ամենադիտված