Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում Գնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ Կանադայում Հողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվել Կամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներին «Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդու ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ 

Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրենը՝ Մխիթարյանի մասին

Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջանով կերկարաձգի ավարտվող պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ, սակայն այս համաձայնագրի շուրջ խիստ ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել․ գրում է Armsport.am կայքը։

Միլանյան ակումբի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն բացահայտել է, որ հայ ֆուտբոլիստը բանակցությունները վարում է ամբողջությամբ ինքնուրույն՝ առանց որևէ գործակալի միջամտության։

«Իմ ողջ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկ ֆուտբոլիստի, ով ամեն ինչ անում է ինքնուրույն և ամեն առումով միջինից բարձր մակարդակի վրա է՝ լինի դա խաղադաշտում, դրանից դուրս, թե սեփական կարիերայի կառավարման հարցում։ Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը։ Հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է»,- Աուզիլիոյի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Աուզիլիոյի խոսքերից հստակեցվում է երկու հիմնական դրվագ։ Նախ, Մխիթարյանը շուտով պաշտոնապես կստորագրի ևս մեկ տարվա պայմանագիր, ինչը, ամենայն հավանականությամբ, կլինի նրա վերջին մրցաշրջանը նախքան պրոֆեսիոնալ կարիերան ավարտելը։

Երկրորդ՝ «հայը, ով սլանում է գնացքի պես» (այսպես են նրան կնքել Աուզիլիոն, թիմակիցներն ու երկրպագուները, խմբ․), ինքն է վարել բանակցությունները՝ առանց հատուկ պահանջների։ Նա հոժարակամ ընդունել է աշխատավարձի բնականոն նվազեցումը ներկայիս համաձայնագրի համեմատ (այժմ նա ստանում է տարեկան 4 միլիոն եվրո մաքուր եկամուտ), որի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին։

Մխիթարյանը ղեկավարությանը պայմաններ չի թելադրել և ներկայացել է բանակցություններին, որոնք նախաձեռնել էր Քրիստիան Կիվուն։ Վերջինս հայ կիսապաշտպանին առանցքային ֆիգուր է համարում նաև հաջորդ մրցաշրջանի համար։

Հաջորդ հունվարին Հենրիխը կդառնա 38 տարեկան, և հենց նրա ֆուտբոլային հասունությունն է դարձել «ներաձուրիների» կազմում մնալու գլխավոր գրավականը։ Մխիթարյանը երկար մտածել է հնարավոր հեռանալու և տարբերակների շուրջ, սակայն ի վերջո որոշել է ընդառաջել Կիվուի ցանկությանը՝ շարունակել համագործակցությունը։

Ակումբում բարձր են գնահատում ոչ միայն Մխիթարյանի խաղային ինտելեկտը, այլև նրա մարդկային տեսակը։ Սպասվում է, որ նա յուրօրինակ «ուղեկցող-մենթորի» դեր կստանձնի տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը համալրող նորեկների և երիտասարդների համար։ Պայմանագրի երկարաձգումը բոլորի համար տրամաբանական և հեշտ որոշում էր. այժմ գլխավոր նպատակը Միլանում ֆուտբոլային կարիերան գեղեցիկ ու հաղթական նոտայով եզրափակելն է։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորել
Ամենադիտված