«ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ոչ միայն չեն գնում Հայաստանից, այլև գալիս են». Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլականներы երկու ամիս շարունակ իրար հերթ չտալով պնդում էին, թե ՀԱՊԿ-ն հեռանում է Հայաստանից։
Այսօր ՀԱՊԿ-ի մոլի հակառակորդ, միաժամանակ «նախագահող» Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ ու քննարկել նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի մանրամասները։
Փաստորեն, ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ոչ միայն չեն գնում Հայաստանից, այլև գալիս են Հայաստան, իսկ Փաշինյանն ու իր թիմն արդեն սրտատրոպ սպասում են ՀԱՊԿ-ին։
Ո՞վ էր ձեր լեզվից քաշում ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դեմ ելույթներ ունենալ, որ հիմա էլ «քաղաքական ղազագիր» ընդունած պատրաստվեք Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովին։
Քանի՞ կոպեկի արժեք ունի ձեր խոսքը։
Նույնիսկ «30 արծաթ» չկա»։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող