Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներ Շատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասին Վարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտեն Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ Արաղչի Հնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը Առաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին Բագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը «Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել 

Թե´ Սրաշենում, թե´ Ներքին Հանդում 70%-ով կրճատվել է անասնագլխաքանակը. Արման Թաթոյան

Բլոգոսֆերա

2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և ՀՀ տարածք ներխուժումների հետևանքով Սյունիքի մարզի Կապան համայնքի Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերը հայտնվել են ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: 

«Ներքին Հանդ գյուղում պարզապես դադարել է կյանքը, գյուղում այլևս ընտանիքներ չկան, նախկինի ակտիվ և կենսուրախ համայնքից վերածվել է ուրվական գյուղի։ 

Գյուղի դպրոցն ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո է, և չի գործում: Ադրբեջանական զինված տեղակայումների պատճառով չի գործում հասարակական տրանսպորտը, մարդիկ մեկուսացման մեջ են: Գյուղի ջրի ակունքներն ադրբեջանական օկուպացիայի ներքո են:

Մարդիկ չեն կարողանում մոտենալ գյուղի գերեզմանոցին, իրենց հարազատների շիրիմներին, քանի որ այն ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Ադրբեջանական զինված ծառայողներն ազատորեն շրջում գերեզմանոցի տարածքում:

Միայն Ներքին Հանդում օկուպացված է 240 հա, իսկ Սրաշենում` 160 հա տարածք:

Մարդիկ զրկվել են արոտավայրերից, վարելահողերից ու խոտհարքերից, կանգնել են սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, զրկվել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: 

Թե´ Սրաշենում, թե´ Ներքին Հանդում 70%-ով կրճատվել է անասնագլխաքանակը:

Մարդիկ վնասներ են կրում տարածքում տեղադրած ականնների հետևանքով․ հենց մեր փաստահավաք աշխատանքների ժամանակ ականատես եղանք, թե ինչպես բնակիչներից մեկի 3 կովերը սատկեցին ականի վրա պայթյունից։

Մենք մանրամասն հաշվել ենք․ միայն Ներքին Հանդում ադրբեջանական մինչև 10 զինված դիրք կա, դիրքերում էլ մինչև անգամ 20-ի հասնող զինծառայող և ավելին։ 

Ադրբեջանական զինծառայողները մարդկանց կյանքը վերածել են անհնարինության։ 

Այս ամենը ադրբեջանական պետական թշանամանքի մտածված հանցավոր քաղաքականություն է:

Այսքանից հետո միայն միամիտը կարող է կարծել, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության է պատրաստվում։ Ես համոզված եմ, որ եթե այս պայմաններում Ադրբեջանի հետ կնքվի, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագիր», այն պարզապես չի գործի։

Ես նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից։ 

Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է։

Այս գյուղերի հետ կապված այսօր ներկայացրել եմ փաստահավաք նոր տվյալները, որ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation իրականացրել է միջազգային հայտնի փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնյանի (Karnig Kerkonian) հետ։ Նշված գյուղերում աշխատանքներն իրականացվել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ»- գրել է նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվել
Ամենադիտված