Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺ Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Ես աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ Ռուբինյան Ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված Աղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան «Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի.Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) ՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) 

Հայկական օրակարգ. Ե՞րբ կփոխվի իշխանությունը. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Երկրի գլխին բոլոր հնարավոր աղետները բերելուց հետո իշխանությունը շարունակում է մնալ. բաց տեքստով ազդարարում է առաջիկա աղետների նոր փաթեթը, բայց մնում է իշխանություն։ Այս մասին իր հոդվածում է գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Ի՞նչ մեխանիզմներ են պահում այս իշխանությունը

Նոյեմբերի 9-ից հետո իշխանություն փոխելուն ուղղված պրոցեսներում, ըստ էության, թույլ են տրվել բոլոր հնարավոր սխալները՝ պայքարի բովանդակության, կառուցվածքի, կարգախոսների, ձևաչափերի և այլ առումներով։ Սխալը՝ սխալի հետևից։ Սա հիմնականում հետպատերազմյան ամբողջական իրականությունը ճիշտ չհասկանալու և հանրային լատենտ տրամադրություններին չտիրապետելու հետևանքն էր։ Բայց դա արդեն պատմություն է. էականն այն է, որ սխալ որոշումների կայացման մեխանիզմը շարունակում է նույնը մնալ։ Հետևաբար՝ այսօրվա վիճակը տրամաբանական է։

Ներքին մեխանիզմներ

Հայաստանին նոյեմբերի 9-ից հետո ոչ թե ընդդիմություն էր պետք, այլ՝ առկա կառավարող թիմին այլընտրանք, որը ժողովրդին ցույց կտար հեռանկարը։ Այս պնդումն ուժի մեջ է առ այս պահը։ Այսօրվա կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա Հայաստանի նոր էջը՝ իրավիճակը կայունացնելու, վտանգները նվազեցնելու, պետությունը կանխատեսելի հուն բերելու ճանապարհը։ Այն պետք է լինի աշխատող համակարգ, մշտական կոնտակտի մեջ լինի ժողովրդի հետ։ Նրա առաջնորդող կազմը կքայլի Երևանի փողոցներով, կլինի մարզերում, կմտնի բակեր, հայի տուն, հաց կկիսի, կխոսի սովորական հայի հետ, կմտնի սրճարան ու կբարևի մարդկանց։ Հանրային տարբեր շերտերի հետ ամենօրյա ռեժիմով կաշխատի։

Այս պարզ, բայց անկյունաքարային պահը այդպես էլ չգիտակցվեց։ Եվ պրոցեսները Հայաստանում գնացին և գնում են պարզ «ընդդիմության» մեխանիզմով, «փակ խմբակցության» տրամաբանությամբ։

Արտաքին մեխանիզմներ

Պատերազմից հետո  արտաքին գործոնները դարձել են ծայրահեղ ազդեցիկ. կա ռուսական գործոն, կա ուժեղացած թուրքական գործոն, կա Արևմուտք-Ռուսաստան սուր հակամարտություն, կա Իրան, կա 3+3-ի ձևաչափի գաղափար և այլն։ Ու այս պայմաններում նոյեմբերի 9-ից հետո Նիկոլի դեմ պայքարող բոլոր հարթակներից ու ձևաչափերից հնչել են անթիվ-անհամար սխալ-վտանգավոր-անլուրջ ձևակերպումներ ու գաղափարներ։ Ասում եմ սրտի ցավով. արտաքին աշխարհի համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Նիկոլը երբեմն ավելի ռացիոնալ է ընկալվել, քան՝ ընդդիմությունները։ Սա ողբերգություն է, որովհետև արտաքին խաղացողները, Նիկոլի հանդեպ իրենց ողջ անվստահությամբ հանդերձ, պարբերաբար կանգնում են ծանր դիլեմայի առաջ. «ոչ մի ճանապարհ, ոչ մի սահմանազատում, ոչ մի խաղաղության պայմանագիր, ոչ մի հայ-թուրքական հարաբերություններ» և այլ ձևակերպումների հեղինակ հարթակները պարզապես դուրս էին մնում հետպատերազմյան տրամաբանությունից։

Ու արդեն երկու տարի է՝ մենք չկարողացանք ձևավորել պարտված իշխանությանը ծանրակշիռ այլընտրանք, որը իրողությունները կընդուներ՝ ինչպես դրանք կան, ու կդառնար Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ճարտարապետը՝ ներգրավելով հայության բոլոր առողջ ու կարող ուժերին, անհատներին։

Այն, ինչը երկու տարի է՝ չի արվում։ Ու այդ պատճառով չի լինում ո´չ ներքին կոնսոլիդացիա, ո´չ արտաքին ընկալում-աջակցություն։

Իսկ իշխանությունն ինքն իրեն շնորհել է պատմական էքսպերիմենտի իրավունք, որտեղ փորձարկումները արվում են մեր երկրի, մեր պետության, մեր ապագայի, մեր բոլորի ընտանիքների վրա։ Ու իշխանությունը ի սկզբանե ինքն իրեն ազատում է մեղքի և պատասխանատվության զգացումից. հաջող չանցա՞վ էսքպերիմենտը՝ կկորցնենք հայրենիքը կամ նրա մի մասը, կկոտրվենք, կգաղթենք։ Կարող է էդպես լինել, բա էքսպերիմենտը հենց դրանով է էքսպերիմենտ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺԵրևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկելԹուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարի, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել էՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԻսպանիայում ոստիկանությունը ուժ է կիրառել գնացքների բախումից հետո բողոքի ցույցերի ժամանակԵս աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ ՌուբինյանՈստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԱղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է Axios-ը տեղեկացել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի ղեկավարության դեմ հնարավոր հարվածների մասինՀայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Կովկասի ապագան«Այսուհետ այսպես է լինելու»․ Փաշինյանը կրկին մեկնաբանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Բոլսոնարոն ԱՄՆ ժամանելուն պես սահմանապահ ծառայության կողմից ստուգման է ենթարկվելՈւժի կիրառումը պետք է արդարացված լինի.Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Պենտագոնի ղեկավարը աշխատանքից ազատել է ռազմական պլանավորողի առաջատարինՈՒՂԻՂ. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը Ներքին ջարդ եք անում, քաղաքացիական պատերա՞զմ եք ուզում․ խաղաղություն կարո՞ղ եք հաստատել (տեսանյութ) Արթուր Բաղդասարյանի փաստաբանը հերքում է ՀԿԱԾ-ի հրապարակած տեղեկություններըԲոմժ են դառնալու, կարան իրենց լկտի պահեն ու բերանները չջարդվի՞. Փաշինյանը սպառնում է (տեսանյութ) ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել կանխել տարածաշրջանում լարվածության սրումըՌուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեինԿարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞ (տեսանյութ) Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. ՕբամաՈստիկան ու փրկարար դառնալ ցանկացողները կարող են չծառայել բանակում․ պայմանը՝ 10 տարի ծառայություն ՆԳՆ համակարգումԱնկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան (տեսանյութ) Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է բեռնատար նավի հետ կապված խնդիրների պատճառովԱթոռով է, թե ինչով՝ համարժեք է ու ճիշտ․ աջակցում եմ ՔՊ-ին». Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ) Էստոնիան Ռուսաստանի սահմանի մոտ մինչև 150 բունկեր կկառուցիTRIPP-ը կարող է ներառել մինչև 5-6 ենթակառուցվածք, այդ թվում՝ գազատար և նավթատար․ Գրիգորյանընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան (տեսանյութ) Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան Hürriyet. Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում բազա հիմնելու հնարավորությունՈչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն (տեսանյութ) Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինNYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համարԵրկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրանՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնումԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Մելանյա Թրամփը հաստատել է դեպի Ալեշկի ամերիկացի լրագրող դիտորդների ուղարկումըՈր հասցեներն այսօր կհոսանքազրկվեն
Ամենադիտված