ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառով Արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարի Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունը 

«Համերգի ընթացքում անդադար ներս ու դուրս են անում տարբեր մարդիկ, հսկիչները տեղից տեղ են փոխադրում իրենց տոպրակները, պատասխանում հեռախոսազանգերին». Հասմիկ Պապյանի ահազանգը

Բլոգոսֆերա

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում իր խորը մտահոգությունն է արտահայտել համերգների ընթացքում տարատեսակ լուսանկարիչների, տեսագրող եւ ձայնագրող օպերատորների, ինչպես նաեւ հսկիչների անթույլատրելի պահվածքի մասին։

«Ահազանգ, հորդոր, խնդրանք!

Իմ բարեկամությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տասնամյակների վաղեմություն ունի։ Տարիներ շարունակ ես այս դահլիճում հանդես եմ եկել որպես մենակատար։ Հայաստան մշտապես վերադարձից հետո, հաճախ եմ լինում սիրելի դահլիճում, որպես ունկնդիր։

Երկու տարի շարունակ, հարցազրույցներում, տարբեր առիթներով հայտնել եմ իմ խորը մտահոգությունը համերգների ընթացքում տարատեսակ լուսանկարիչների, տեսագրող և ձայնագրող օպերատորների, ինչպես նաև հսկիչների անթույլատրելի պահվածքի մասին, բայց ցավոք առ այսօր ոչինչ չի փոխվել։

Համերգի ընթացքում, անդադար ներս ու դուրս են անում տարբեր մարդիկ, (գաղտնիք չէ, որ դռները սարսափելի ճռռում են), հսկիչները տեղից-տեղ են փոխադրում իրենց ցելոֆանե տոպրակները, պատասխանում հեռախոսազանգերին։ Հազիվ հարմարվում ես լուսանկարչի աղմկալի «գոյությանը» քո կողքին, երբ կարճ չանցած նա ճարպկորեն հայտնվում է բեմի վրա, հպարտորեն շարունակելով չխկչխկացնել իր կամերայով, որի ձայնը լսելի է դառնում մինչև պարտեր։

Հավատացե՛ք, աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի գյուղաքաղաքի դահլիճներում հնարավոր չէ հանդիպել այսպիսի երևույթի։ Ասեմ, որ շատ հայտնի համերգասրահներում որպես հսկիչ աշխատում են երաժշտությանը և արվեստին սիրահարված երիտասարդներ, որոնց համար հրաշալի առիթ է աշխատելուց զատ, պատիվ ունենալ ներկա լինել բացառիկ համերգների։

Ինչպիսի «գերաստղ» էլ հանդես գա բեմում, արդյունքը մեկն է՝ ամեն անգամ ես ուժեղ գլխացավով վերադառնում եմ տուն, խորապես հիասթափված և ափսոսանքով այն մարդկանց ջանքերի և աշխատանքի հանդեպ, որոնց շնորհիվ դեռևս շարունակում են Հայաստան այցելել մեծանուն երաժիշտ-կատարողներ։

Եթե լրջորեն չվերաբերվենք այս խնդրին և չփորձեք լուծումներ գտնել վերադարձնելու հանդիսատեսի հանդեպ հարգալից վերաբերմունքը, ապա մենք կմնանք այն գավառական մակարդակի վրա, որտեղ շատ երաժիշտ կատարողներ դեռևս կայցելեն մեր երկիր Հայաստանի և հայ ունկնդրի մասին ունեցած անցյալի հիշողությունների շնորհիվ։

Այն անձիք, ովքեր ավելորդ, կամ անտեղի կհամարեն իմ սրտացավ դիտարկումը, կդասվեն ֆիլհարմոնիայի դահլիճ այցելուների թվին, որոնց համար կարևոր է սոսկ ձևը, այլ ոչ թե բովանդակությունը։ Վերջին երկու տարիներին բնակվելով Հայաստանում, հավատացեք, որ Եվրոպայում իմ ունեցած հնարավորություններից ոչ մի բանի պակաս չեմ զգում, ոչինչ չեմ կարոտում, բացի հայտնի համերգասրահներ այցելելու վայելքից։

Թախանձագին խնդրում եմ պատկան մարմիններին և ֆիլհարմոնիայի ղեկավարությանը, ականջալուր լինել նախ և առաջ երկրի վարկանիշը ապահովող այս հույժ կարևոր հարցին։

Պատրաստ եմ սիրով մասնակցել համատեղ լուծումներ գտնելու առաջարկներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի», - գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները
Ամենադիտված