Սպիտակում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը․ նրա ավտոմեքենան ավելի ուշ է հայտնաբերվել «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ 34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ» Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ» Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը 

Հայտնի է, թե ինչ ծրագրեր կիրականացվեն ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո գումարով

Հայաստան

2021 թ. հուլիսին հրապարակված և այնուհետև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի կողմից Երևանում ներկայացված ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում Եվրոպական միությունը հանձնառություն ստանձնեց տարբեր ֆինանսական գործիքներով (վարկ, դրամաշնորհ, երաշխիքներ, մասնավոր հատվածում ներդրումներ) մոբիլիզացնել 2.6 մլրդ եվրո՝ Հայաստանին 5 փոխհամաձայնեցված առաջնահերթ ուղղություններով աջակցելու նպատակով: Տվյալ աջակցության մասին տեղեկատվությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը:

Դրանք են`

աջակցություն կայուն, նորարար և մրցակցային տնտեսությանը. ուղղակի աջակցություն 30000 ՓՄՁ-ներին,

կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման աշխատանքներում համագործակցություն,

ներդրումներ թվային վերափոխման, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում,

աջակցություն հարավային շրջանների դիմակայունության ամրապնդմանը,

ներդրումներ Երևանում. խելացի և կանաչ Երևան:

Այնուհետև, վարչապետի գլխավորությամբ և Կառավարության անդամների մասնակցությամբ կայացած պարբերական քննարկումների արդյունքում հայկական կողմը ձևավորեց ծրագրային փաթեթ՝ մատնանշելով յուրաքանչյուր ուղենիշի ներքո առաջնահերթ ծրագրերը: Հայկական կողմը առաջարկեց նաև 2 հավելյալ ուղենիշներ, որոնք են՝ աջակցություն կրթության հասանելիությանը և աջակցություն աղբի և ջրի կառավարմանը: 2021թ. սեպտեմբերին այս փաթեթը պաշտոնապես փոխանցվեց ԵՄ կողմին: Այնուհետև ձևավորվեցին աշխատանքային խմբեր՝ Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ՝ յուրաքանչյուր ծրագրային առաջարկ ԵՄ կառույցների և եվրոպական ֆինանսական ինստիտուտների հետ ավելի մանրամասն մշակելու և իրականացնելու նպատակով:

Փաթեթի ծավալները հաշվի առնելով՝ ԵՄ կողմի առաջարկով նախ առանձնացվեցին առաջնահերթ ծրագրեր՝ փաթեթի իրականացման մեկնարկի նպատակով, ուստի տարբեր ծրագրեր գտնվում են մշակման և իրականացման տարբեր փուլերում:

Մասնավորապես՝

Ուղենիշ 1

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում գործող տարբեր առևտրային բանկերի հետ հաստատել է շուրջ 30 մլն եվրո արժողությամբ ծրագրեր ՓՄՁ մրցունակության բարձրացման նպատակով և 13 մլն եվրո արժողությամբ ծրագրեր կանանց ձեռներեցության խթանման նպատակով:

Միևնույն ժամանակ, ամփոփման փուլում է գտնվում Եվրոպական ներդրումային բանկի և Կենտրոնական բանկի Գերմանահայկական հիմնադրամի համագործակցությամբ մշակված ծրագիրը, որով ակնկալվում է շուրջ 70 մլն եվրո հատկացնել ՓՄՁ-ների կանաչացմանը և տեխնոլոգիական հագեցմանը, կանանց ձեռներեցությանը, տարածաշրջանային և ներառական զարգացում ապահովող բիզնեսներին:

Ուղենիշ 2

Ծավալուն աշխատանքներ են իրականացվել Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի (ներառյալ՝ Բարգուշատի թունելը) ծրագրի նախապատրաստման նպատակով: Մասնավորապես՝ իրականացվել են ծրագրի սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատումները, ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության հիմնական մասը, ինչի արդյունքում ներկայացվել են մի շարք ռեկոմենդացիաներ: Շուրջ 900 մլն եվրո գնահատված ծրագիրն ակնկալվում է եվրոպական կողմին ներկայացնել հաջորդ տարի՝ վարկ-դրամաշնորհ խառը գործիքակազմով ֆինանսավորման նպատակով:

Ուղենիշ 3

ԵՄ հետ մշակվել և հաստատման փուլում է գտնվում նոր բյուջետային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցներից Կառավարությունը նախատեսում է 15.3 մլն եվրո հատկացնել Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի բոլոր դպրոցների բնագիտական ուղղություններով (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ՏՀՏ) լաբորատորիաների վերակառուցման և վերազինման համար:

Ուղենիշ 4

Հաստատվել է «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակում 9 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում գործող ՓՄՁ-ների աջակցության և Սյունիքում համայնքային փոքր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման նպատակով:

Մշակվել և հաստատման փուլում է գտնվում ԵՄ նոր բյուջետային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցներից Կառավարությունը նախատեսում է 14 մլն եվրո հատկացնել Կապանի 13 կրթահամալիրների վերանորոգման, գույքով ապահովման և ուսուցիչների վերապատրաստման համար, կրթության կազմակերպման նպատակով ձեռք կբերվեն 8 միկրոավտոբուսներ:

Ամփոփման և հաստատման փուլում է գտնվում նաև Սյունիքում ոչ ֆորմալ նորարարական կրթության զարգացման նպատակով 20 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը (10 մլն եվրո դրամաշնորհ, 10 մլն եվրո վարկ), որով Սյունիքի մարզում կստեղծվեն 2 ՔՈԱՖ սմարթ-կենտրոններ:

Ուղենիշ 5

Հաստատվել է 25 մլն եվրո (5մլն եվրո՝ դրամաշնորհ, 20 մլն եվրո՝ վարկ) արժողությամբ «Երևանի ավտոբուսներ» ծրագիրը, որի շրջանակում ձեռք կբերվեն սեղմված բնական գազով աշխատող 87 ավտոբուսներ Երևանի համար. առաջին խմբաքանակը կլինի Երևանում 2023թ. սկզբին:

Ամփոփման և հաստատման փուլում է գտնվում Երևանում Էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը՝ ընդհանուր 37 մլն եվրո արժողությամբ (10 մլն եվրո՝ դրամաշնորհ, 25 մլն եվրո՝ վարկ, 2 մլն եվրո համաֆինանսավորում), որով նախատեսվում է վերանորոգել Երևանի 29 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա:

Գրառման մեջ նշվում է նաև, որ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք այլ ծրագրեր մշակման տարբեր փուլերում են: Սրանից զատ, Կառավարությունը շարունակում է համագործակցել Եվրոպական միության հետ առաջնահերթ այլ ուղղություններով: Մասնավորապես, հաստատվել են 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված ոստիկանության բարեփոխումներին, միգրացիայի կառավարմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև 5.2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպիտակում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը․ նրա ավտոմեքենան ավելի ուշ է հայտնաբերվել«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ 34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ ԺողովուրդՈ՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Ամենադիտված