4-ամյա աղջկան գնդակահարել են շուկայի տարածքում
ԱյլԱՄՆ-ում չորսամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ անհայտ անձը հրազենով հարձակվել է իր և մոր վրա Պիտսբուրգի շուկայի տարածքում, որտեղ նրանք մթերք էին գնում։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Անհայտ անձը 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կրակ է բացել դստեր հետ կնոջ վրա։
Հրաձգության արդյունքում երեխան մահացել է։ Աղջկա մորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Մահացածի պապիկը կիսվել է, որ «չորս տարում նա իրեն ավելի շատ ուրախություն է տվել, քան շատերը ստանում են 40 տարում»։
Առայժմ պարզ չէ, թե արդյոք հարձակվողը դիտմամբ է կրակել երեխայի հետ կնոջ վրա։ Հանցագործին հաջողվել է փախչել հանցագործության վայրից։