Կիևի քաղաքապետը նախազգուշացրել է ձմռանը քաղաքում հնարավոր «ապոկալիպսիսի» մասին
ԱշխարհԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախազգուշացրել է, որ այս ձմռանը Ուկրաինայի մայրաքաղաքը կարող է հայտնվել «ապոկալիպսիսի» մեջ՝ կոչ անելով բնակիչներին պատրաստվել տարհանման անհրաժեշտությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ապոկալիպսիս կարող է տեղի ունենալ, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, երբ անհնար է տներում ապրել ցածր ջերմաստիճանի պատճառով»,- ասել է Կլիչկոն՝ ընդգծելով, որ մայրաքաղաքի իշխանությունները «պայքարում են և անում են հնարավորը, որպեսզի դա տեղի չունենա»։
Նրա խոսքով, քաղաքը կարող է «մնա առանց լույսի, ջրի և ջերմության», և միևնույն ժամանակ Կիևը չունի բավականաչափ ջեռուցվող ապաստարաններ, որպեսզի ընդունի բոլոր 3,6 միլիոն բնակիչներին ամբողջական հոսանքազրկման դեպքում: Քաղաքապետը հորդորել է մայրաքաղաքի բնակիչներին իրավիճակի վատթարացման դեպքում պատրաստ լինել տարհանման։