27-ամյա կինը քաղաքացու գրպանից 200 000 դրամ էր գողացել
ԻրավունքՆոյեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժին էր զանգել 34-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ րոպեներ առաջ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում իրեն խաբել են։ Հյուրանոցի վարձը վճարելու նպատակով փող էին վերցրել ու հեռացել։
Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին դեկտեմբերի 2-ին: Նրանք մայրաքաղաքի Տիչինայի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին 27-ամյա մի կնոջ։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ դեկտեմբերի 1-ին մեկ այլ քաղաքացու գրպանից 200 000 դրամ էր գողացել։ 27-ամյա կինը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։