Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-ից Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանը Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ Շարմազանով Մոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարք ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկման Թուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բագան. հազարավոր տաճարների հովիտը Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակ Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը 

ՔՊ-ի նոր նախագծով արգելվում է ատել թշնամուն և խտրական վերաբերմունք դրսևորել․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի չորս ՔՊ-ական պատգամավոր՝ Ադրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրել են՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնել իրենց հեղինակած «Ռազմամարզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է գալիս «Նավակ ճոճողը»՝ Վիլեն Գաբրիելյանը։ «Ռազմամարզական գործունեության մասին» օրենքի փոփոխությամբ ՔՊ-ականները որոշել են «կարգավորել» ռազմամարզական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, որոնցից է, օրինակ, ՈՄԱ-ն («Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպությունը)։ Բայց դրա տակ հստակ քաղաքական մեսիջներ են դրել ու նպատակ ունեն տոտալ իշխանական վերահսկողության տակ պահել նրանց։

Օրինագծի հեղինակները նախ որոշել են, որ օրենքի չորրորդ գլխում պետք է ստեղծվի ռազմամարզական կազմակերպությունների միություն․ «Ռազմամարզական կազմակերպությունների միությունը սույն օրենքի ուժով ստեղծված հասարակական կազմակերպություն է, որին օրենքի ուժի մեջ մտնելու պահին անդամակցում է փաստացի ռազմամարզական գործունեություն իրականացնող առնվազն երեք հասարակական կազմակերպություն, եւ որը ծավալում է շուրջ ութամսյա գործունեություն»: Եվ այս միության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը։

Ընդ որում, Հայաստանում կարող է լինել մեկ ռազմամարզական կազմակերպությունների միություն, այսինքն՝ այս միությունը մոնոպոլ դիրք է ունենալու։

Բայց ավելի ուշագրավ են ռազմամարզական կազմակերպության անդամին վերագրվող պարտականություններն ու արգելող կետերը։ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է.

Ռազմամարզական կազմակերպության անդամին արգելվում է՝

1) ռազմամարզական կազմակերպության ներսում զբաղվել որեւէ կուսակցության քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ

2) հրապարակայնորեն կամ ռազմամարզական կազմակերպության ներսում արտահայտել կամ տարածել ատելության կամ ռասայական խտրականության խոսք կամ վերաբերմունք:

Սա ոչ այլ ինչ է, քան թշնամուն ուղղված բացասական դրսեւորումները՝ ատելությունը, մերժումը, վրեժի զգացումն, արգելելու փորձ։ ՔՊ-ականներն այս «անմեղ» պահանջով փաստացի արգելում են ռազմամարզական կազմակերպության անդամներին որեւէ թթու խոսք ասել, ատելության, թշնամանքի որեւէ արտահայտմամբ հանդես գալ հայ ժողովրդի թշնամիների, մասնավորապես՝ ադրբեջանցիների, թուրքերի դեմ։

Այսինքն՝ կազմակերպությունը ստեղծվում է հենց թշնամուն ոչնչացնելու, նրանից պաշտպանվելու, նրան հաղթելու գաղափարական հենքի վրա, մինչդեռ այդ կազմակերպության անդամներին, ըստ էության, պարտադրում են «սիրել թշնամուն»։ Ասել կուզի՝ որեւէ հակաադրբեջանական, հակաթուրքական քարոզ չանել այդ կազմակերպության հավաքների ժամանակ։

Սա նշանակում է, որ ռազմամարզական կազմակերպության անդամներին սովորեցնելու են՝ ինչպես օգտվել զենքից, որը, բնականաբար, թշնամու դեմ կիրառելու համար է, ո՛չ յուրայինի, բայց արգելելու են այդ զենքով կրակել թշնամու վրա։ Սա այս իշխանությունների կեղծ խաղաղասիրական օրակարգին ուղղված հերթական քայլն է։ Մեր արտաքին թշնամին ամեն օր մեզ սպառնում է բնաջնջել, Ադրբեջանում մինչ օրս շարունակում են, դպրոցական կրտսեր տարիքից սկսած, բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանել հայերի հանդեպ, իսկ մենք, ավելի ճիշտ՝ մեր «ներքին թշնամիները», քարոզում ենք «սիրել արտաքին թշնամուն» եւ հանկարծ ատելություն չտածել նրա հանդեպ։

Ի դեպ, եթե խոսքը ռասայական, ազգային խտրականության, ազգամիջյան թշնամանք տարածելու մասին է, ապա Քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներն անհիշելի ժամանակներից կան, եւ դրանք ոչ ոք չի վերացրել։ Բայց պատերազմների ու հարեւանների նկատմամբ ագրեսիայի, գերիներին խոշտանգելու եւ կին զինծառայողներին մասնատելու դեպքերի ֆոնին դրանց մասին հիշելը եւ ինչ-որ ՀԿ-ի կանոնադրության մասին դա շեշտելը կա՛մ ապուշություն, կա՛մ դավաճանության հետեւանք է։ Նույնն է, որ հիմա Ուկրաինայում քարոզեին ռուսների նկատմամբ ատելություն չտարածել, իսկ Ռուսաստանում պատժեին ուկրաինացի զինվորներին սպանող ռուս զինծառայողներին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է
Ամենադիտված