«Արևիկ» բուժմիավորում է դիմել 26 երեխա․ համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ․ ԱՀ ԱՆ
ՀասարակությունԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն ընդհանուր առմամբ դիմել է 26 երեխա:
Երեխաներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
«Ժամը 10:30 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում շարունակում են բուժում ստանալ ընդամենը 2 երեխա:
Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ: