Քիմ Քարդաշյանը հետևում է Քանյե Ուեսթի «դաստիարակության որակին»
ԼուսանկարներԳործարար և ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հոգ է տանում, որ իր նախկին ամուսինն ու երաժիշտ Քանյե Ուեսթը նույնպես ներգրավված է երեխաների դաստիարակության մեջ։ Այս մասին հայտնում է E! News-ը։
«Քանյեն միշտ կլինի նրանց հայրը, և դա չի փոխվի։ Բոլոր երեխաները շատ կապված են Քանյեի հետ և պաշտում են նրան, ինչ էլ որ պատահի։ Քիմը մեծ աշխատանք է կատարում՝ թույլ չտալով նրանց ազդել իրենց հարաբերությունների վրա: Նա միշտ կլինի նրանց կյանքի մի մասը, և Քիմը կաջակցի նրան: Նա շատ է ցանկանում նրան ընդգրկել երեխաների կարևոր իրադարձությունների մեջ և անում է հնարավոր ամեն ինչ դրա համար», - ասել է ինսայդերը:
Նա նաև ավելացրել է, որ Քիմ Քարդաշյանը հետևում է Քանյե Ուեսթի «դաստիարակության որակին», որպեսզի ծնողների ամուսնալուծությունից նրանք տրավմա չստանան։