Վիկտոր Բուտը փոխանակվել է բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետ
ԱշխարհՄարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի ռուսական մասնաճյուղի փոխնախագահ Իվան Մելնիկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ռուս Վիկտոր Բուտին և ամերիկացի Բրիթնի Գրայներին ներում են շնորհել Աբու Դաբիում փոխանակվելուց առաջ։
Ըստ Մելնիկովի, դա նշանակում է, որ Բուտը և Գրայները իրենց պատժի մնացած մասը չեն կրի իրենց երկրում:
«Իմ տեղեկություններով՝ Բուտին և Գրայներին ներում է շնորհվել մինչև փոխանակման ընթացակարգը, և, հետևաբար, կարիք չկա, որ նրանք իրենց պատիժը կրեն իրենց երկրներում»,- պարզաբանել է իրավապաշտպանը։
Նա հավելել է, որ Բուտն այժմ ինքնաթիռում է և շուտով կլինի Ռուսաստանում։