Իրանում իրականացվել է բողոքի ցույցերին մասնակցելու համար առաջին մահապատիժը. ևս 20 մարդ դատապարտվել է մահապատժի
ԱշխարհԻրանը հինգշաբթի օրը մահապատժի է ենթարկել Մահսա Ամինիի մահից հետո երկրում տեղի ունեցած ցույցերի առաջին մասնակցին, հաղորդում է BBC-ն։
Մոհսեն Շեքարին մեղադրվել է կառավարամետ «Բասիջ» կիսառազմական խմբավորման անդամի վրա հարձակվելու, ինչպես նաև մայրաքաղաքի փողոցներից մեկում երթևեկությանը խոչընդոտելու մեջ․ նա կախաղան է հանվել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) գովաբանել է դատարանին «անվտանգության և իսլամի դեմ ուղղված հանցագործությունների» արագ և վճռական վճռի համար։
Իրավապաշտպաններն իրենց հերթին Իրանին մեղադրել են ցուցադրական դատավարության մեջ։
Համաձայն Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ Իրանի իշխանություններն արդեն առնվազն 21 մահվան դատավճիռ են կայացրել ցուցադրական դատավարությունների ընթացքում՝ զանգվածային ցույցերի մասնակիցներին վախեցնելու համար։
«Իրանի իշխանությունները պարտավոր են անհապաղ չեղարկել մահապատժի բոլոր դատավճիռները, հրաժարվել մահապատիժներից և հանել մեղադրանքները բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ձերբակալվել են խաղաղ ցույցերին մասնակցելու համար», - ասվում է Amnesty International-ի հայտարարության մեջ: