Էրդողանի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե «Հայաստանին ավելի շատ պետք են Թուրքիան և Ադրբեջանը, քան Ֆրանսիան և ԱՄՆ-ն»
ԱշխարհԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում կլինի, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, գրում է Hurriyet-ը։
Նրա խոսքով, սրանից կկարողանան օգտվել բոլորը, առավել եւս՝ Հայաստանը։ «Որովհետև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է՝ 3 միլիոն բնակչությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենից շատ կնպաստի Հայաստանի զարգացմանը։
Հակառակ հայկական սփյուռքի կարծիքի, Հայաստանին ավելի շատ պետք են Թուրքիան և Ադրբեջանը, քան Ֆրանսիան և ԱՄՆ-ն։
Բաց խոսելով՝ Հայաստանն այսօր գտնվում է Ռուսաստանի ռազմական հովանավորության և տնտեսական վերահսկողության ներքո։ Հայաստանը գոյության համար աշխատող երկիր է՝ դիրքավորվելով որպես արեւմտյան բլոկի մաս։ Հայաստանի համար լավագույն լուծումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»,- ասել է Քալընը։