Թուրք տղամարդը սպանել է իր հարևանին բարձր խռմփոցի պատճառով
ԱյլԹուրքիայում տղամարդը սպանել է իր հարեւանին, քանի որ վերջինս բարձրաձայն խռմփացնում էր, գրում է Daily Star-ը։ Թուրք տղամարդը դժգոհել է, որ նա խանգարում էր իրեն քնել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածյալ է դարձել 28-ամյա Մուզաֆեր Էսերը։ Մինչ հարեւանը քնած է եղել, նա դանակի մի քանի հարված է հասցրել նրան։ Հաղորդվում է, որ տղամարդիկ միասին բնակարան են վարձել և աշխատել տեղի հյուրանոցում որպես անվտանգության աշխատակից: Հարևանները պատմել են, որ համաբնակիչները յոլա չէին գնում սպանվածի բարձր խռմփոցի պատճառով։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Էսերը իսկապես սպանել է հարեւանին բարձր խռմփոցի համար։ Տղամարդու խոսքով՝ դրա պատճառով ինքը չէր կարողանում քնել և հաճախ ստիպված էր լինում գիշերային հերթափոխ վերցնել։ Բացի այդ, թուրքն ընդունել է իր մեղքը և ինքնակամ հանձնվել ոստիկանությանը։ Միջադեպը ներկայումս հետաքննվում է։