Քենիայում չորս տարեկան տղան կորել է և վեց օր մնացել բորենիների ու շնագայլերի հետ (լուսանկարներ)
ԱյլՔենիայում չորս տարեկան տղան կորել է սավաննայում և վեց օր գոյատևել բորենիների ու շնագայլերի հետ։ Այս մասին հայտնում է Kenyans.co.ke-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Մաքունի կոմսությունում 2022 թվականի նոյեմբերի 29-ին։ Տղան եղբայրների հետ անասուններին է արածեցրել, որից հետո անհետացել է։ Նրան փնտրելու է գնացել 70 մարդ, սակայն հորդառատ անձրեւներ են սկսվել, եւ երեխայի հետքերը ամբողջությամբ անհետացել են։
«Չորս ժամ փնտրելուց հետո մենք ոչինչ չգտանք, բացի վառելիքի դատարկ բաքից և բորենիներից ու շնագայլերից: Նման միջավայրը վտանգավոր է ցանկացած մարդու համար, ով կարող է հայտնվել այդտեղ միայնակ, էլ չեմ ասում այդքան փոքր երեխայի մասին։ Սակայն հորդառատ անձրեւների պատճառով մակերեւութային ջրերի պակաս չի զգացվել։ Սա, համենայնդեպս, ինձ վստահություն էր տալիս այն, որ տղան ծարավից չի մեռնի», - ասել է օդաչուն, ով ղեկավարում էր որոնումները օդից:
Տղային գտել են միայն վեց օր անց՝ թփերի մեջ թաքնված։ Երեխային հոսպիտալացրել են բուժհաստատություն՝ բժիշկները նրա մոտ ախտորոշել են բազմաթիվ քերծվածքներ, մոծակների խայթոցներ և կոշտուկներ։