«Ադրբեջանի կառավարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս մարդկության եւ մարդու իրավունքների նկատմամբ իր անարգանքը». Արամ MP3
Բլոգոսֆերա
Արամ MP3-ն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում անրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելուն:
«Ադրբեջանի կառավարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս մարդկության եւ մարդու իրավունքների նկատմամբ իր անարգանքը հայ ժողովրդի հետ հարաբերություններում:
Երկու օր առաջ նրանք փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչպես անցյալ տարի, եւ անջատել գազամատակարարումը` բնապահպանական նախաձեռնության պատրվակով`անելով հնարավոր ամենը ինչն անհնար է դարձնում հայերի կյանքն այնտեղ: Ձմռան ամիսներին գազամատակարարման դադարեցումը կարող է աննախադեպ հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ», - հրապարակած լրատվությանը կից գրել է հումորիստը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)