Google-ը բժիշկների «անընթեռնելի» ձեռագիրը թարգմանելու գործառույթ է ստեղծել
ԺամանցGoogle-ը մտադիր է մեկընդմիշտ լուծել բժիշկների վատ ձեռագրի խնդիրը՝ ինտեգրելով «խզբզոցները» հասկանալի տեքստի թարգմանելու գործառույթը։ Այս մասին հայտնում է TechCrunch պորտալը։
Իր ամենամյա կոնֆերանսում ՏՏ հսկան հայտարարել է, որ նոր գործառույթը կդառնա Google Lens օգտակար ծառայության մի մասը, որը ներկայումս ներդրված է որոնման համակարգում: Հիվանդը կկարողանա լուսանկարել բժշկի դեղատոմսը, իսկ արհեստական ինտելեկտը ինքնուրույն «կպարզի», թե ինչ տեսակի դեղամիջոցներ են նշանակվել։ Նման թարգմանչի ներդրման համար Google-ը ստիպված է եղել սերտորեն համագործակցել աշխարհի տարբեր երկրների դեղագործների հետ:
Առայժմ այս գործառույթն աշխատում է միայն հինդի լեզվով, քանի որ Հնդկաստանում է գտնվում Google Lens-ի օգտատերերի ամենամեծ թիվը: Այնուամենայնիվ, ընկերությունը նախատեսում է ընդլայնել թարգմանչի աշխարհագրությունը՝ ավելացնելով անգլերեն և եվրոպական այլ լեզուներ, այդ թվում՝ ռուսերեն։