Նոր մանրամասներ ՆԱԲՈւ-ի խուզարկությունների շուրջ․ թիրախում են Զելենսկու մերձավորները
Քաղաքական
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն խուզարկություններ է իրականացնում Գերագույն ռադայի տարածքում՝ իշխանական «Ժողովրդի ծառա» կուսակցությունից ընտրված մի շարք պատգամավորների մոտ։ Այդ մասին հայտնում է Strana.ua պարբերականը՝ ներկայացնելով նոր մանրամասներ ընթացող գործի վերաբերյալ։
Հրապարակման համաձայն՝ խուզարկությունները իրականացվում են Զելենսկու մտերիմներից մեկի՝ պատգամավոր Յուրի Կիսելի մոտ։ Բացի այդ, ՆԱԲՈւ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև պատգամավոր Յուրի Կորյավչենկովը, որը հայտնի է Յուզիկ մականունով և Զելենսկու հետ երկարամյա կապ ունի դեռևս «Կվարտալ 95» ստուդիայում համատեղ աշխատանքի տարիներից։
ՆԱԲՈւ-ի գործողությունների մասին Կիևի կառավարական շրջանում հայտնի էր դարձել ավելի վաղ՝ դեկտեմբերի 27-ին։ ԶԼՄ-ների և մի շարք քաղաքական գործիչների գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ երկրի նախագահի համար, քանի որ քննության շրջանակում հայտնվել են նրա մերձավոր շրջապատին պատկանող անձինք։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան