Նեթանյահուն Իսրայելում նոր կառավարություն է ձևավորել
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի ուշ երեկոյան հայտարարել է, որ հաջողությամբ ձևավորել է նոր կոալիցիա՝ ճանապարհ հարթելով իշխանության վերադառնալու համար՝ որպես պատմության մեջ ամենաաջակողմյան պահպանողական Իսրայելի կառավարության ղեկավար, գրում է rg.ru-ն։
«Ես ուզում էի ձեզ հայտնել, որ ընտրություններում ստացած զարմանալի հասարակական աջակցության շնորհիվ ես կարողացա ձևավորել կառավարություն, որը հոգ կտանի Իսրայելի բոլոր քաղաքացիների մասին»,- ասել է Նեթանյահուն իր՝ «Լիկուդ» կուսակցությանն ուղղված ուղերձում։