Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՌուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում «Ռուսական տան» ղեկավար Դմիտրի Սիտիի մահափորձի վերաբերյալ այդ երկրի արտգործնախարար Քեթրին Կոլոննայի անընդունելի հայտարարությունների կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են դիվանագիտական գերատեսչությունում, նման մեկնաբանությունները «անտեղի են և ցինիկ»: Այս առնչությամբ նախարարությունը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ նեոգաղութային մոտեցումից, որն արտահայտվում է «աֆրիկացի գործընկերներին ցույց տալով, թե ում հետ պետք է բարեկամություն և համագործակցություն ունենալ՝ հակառուսական հիստերիա հրահրելով և թշնամական մթնոլորտ ստեղծելով։
Մոսկվան կոչ է արել նաև Փարիզին զերծ մնալ ԱՊՀ-ում ռուս մասնագետների գործունեության հետ կապված հիստերիա հրահրելուց։
Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Սիտին վիրավորվել է իրեն վնասած անանուն ծանրոցի պայթյունից։ Նա անմիջապես հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։