Ջասթին Բիբերը վաճառում է իր երաժշտության իրավունքները 200 միլիոն դոլարով
ԼուսանկարներԵրգիչ Ջասթին Բիբերը «մոտ է իր երաժշտության իրավունքները վաճառելու գործարքը կնքելուն» Hipgnosis Songs Capital-ի հետ, գրում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության տվյալներով՝ գործարքը կազմում է մոտ 200 միլիոն դոլար։ Եթե պայմանագիրը կնքվի, ընկերությունը իրավունք կստանա ոչ միայն արտիստի երաժշտական ստեղծագործությունների, այլև նրա նախագծերի նկատմամբ։
Նշվում է, որ Hipgnosis Songs Capital-ի համար գործարքը կարող է դառնալ ամենամեծը ընկերության պատմության մեջ։ Բիբերի կողմից իր երաժշտության նկատմամբ իրավունքների ենթադրյալ վաճառքի պատճառները չեն նշվում։