9-րդ զանգվածում գործող հացի արտադրամասն աշխատել է մի շարք խախտումներով
ՏնտեսությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված):
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են իրավական ակտերով սահմանված պահանջներ։ Մասնավորապես՝
- արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ։
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: