Ավստրալացին 20 ժամ անցկացրել է ծովում՝ կառչած իր նավի բեկորներից
ԱյլԱվստրալացի տղամարդը ողջ է մնացել՝ 20 ժամ ծովում անցկացնելով՝ սպասելով փրկությանը, գրում է LADBible-ը։ Այս ամբողջ ընթացքում տղամարդը կառչած է եղել նավի բեկորներից, որպեսզի չխեղդվի։
Հաղորդվում է, որ տղամարդու նավը բախվել է ալիքներին։ Այն բանից հետո, երբ նա չի վերադարձել ափ, ոստիկանությունը սկսել է փնտրել նրան՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները։ Անհայտ կորածին գտել են հաջորդ օրը։ Պարզվել է՝ նա նավարկել է առանց փրկարարական սարքավորումների։
«Անհավատալի է, որ նա ողջ է մնացել»,- հայտնել են ոստիկանությունից։
Ավստրալացուն ափ են հանել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։ Տղամարդու վիճակը գնահատվում է բավարար։
«Նա շատ լավ տրամադրություն ունի և ծանր հիվանդությամբ չի տառապում»,- ավելացրել են ոստիկանությունից։