Ռոնալդուն ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում իր հանգիստը ԱԱ-2022-ի ավարտից հետո
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում լուսանկար է հրապարակել, թե ինչպես է անցկացնում իր հանգիստը Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո։
Պորտուգալացիները մրցաշարից դուրս մնացին 1/4 եզրափակիչ փուլում՝ պարտվելով Մարոկկոյին։
Ռոնալդուն լուսանկար է հրապարակել, որում լողավազանում է։ 37-ամյա խաղացողը սելֆիին ուղեկցել է մի քանի էմոջիներով, որոնք նվիրված են լողին, սառը ջրի ջերմաստիճանին և մարզավիճակը պահպանելուն։
Հատկանշական է, որ Ռոնալդուի այս լուսանկարը ֆուտբոլիստի առաջին ակտիվությունն է սոցցանցերում՝ ԱԱ-2022-ից ազգային հավաքականի հեռանալու մասին հայտարարությունից հետո։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն սկանդալային հարցազրույց էր տվել բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ։ Դրանում նա քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդին» և թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Դրանից հետո ֆուտբոլիստի եւ ակումբի միջեւ պայմանագիրը խզվեց։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)