Շվեդիան կոնկրետ քայլեր չի ձեռնարկել «ահաբեկիչներին» արտահանձնելու համար․ Չավուշօղլու
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Շվեդիայի իշխանությունները դեռ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել «ահաբեկիչներին» Թուրքիային արտահանձնելու համար, ինչը թուրքական կողմի համար պայման է Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հավանության համար։ Այս մասին նա հայտարարել է շվեդ գործընկեր Թոբիաս Բիլստրյոմի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շվեդիան կոնկրետ քայլեր չի ձեռնարկել ահաբեկիչներին արտահանձնելու կամ նրանց հաշիվները սառեցնելու համար։ Շվեդիան շարունակում է մնալ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկիչների ձգողականության կենտրոնը»,- ասել է նա։
Չավուշօղլուն նաեւ նշել է, որ Թուրքիան գնահատում է այն գործողությունները, որոնք անում են Շվեդիայի իշխանությունները, սակայն դրանք դեռ բավարար չեն։