Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավոր Մբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերը Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչ Ավտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա «Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը Հարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրները Հոկտեմբերի 27-ին ես 9 տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը․ Ռուբինյան Աչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարան «Ութ տարվա ընթացքում հնարավոր էր ապահովել արդար քննություն․ պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»․ Կարապետյան 

«Իմ յուրաքանչյուր աշխատանքային օրն սկսվում է Էլիզբարյանի զեկուցումով»․ Աննա Վարդապետյանը ներկայացրել է նոր զինդատախազին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է Զինվորական դատախազություն և ներկայացրել նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանին:

Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Էլիզբարյանի նշանակումը համակարգի համար դրական ազդակ է. նոր զինդատախազի աշխատանքային կենսագրությունը (Լոռու կայազորի զինվորական դատախազ, Շիրակի կայազորի զինվորական դատախազ, Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ և այլն) հուշում է բարձր պաշտոններում կատարվող նշանակումների տրամաբանության մասին:

«Անկախ աշխարհագրությունից՝ Սյունիք, Շիրակ թե այլ մարզ, պարոն Էլիզբարյանը ծառայությունն իրականացրել է անտրտունջ, հոգատար և սրտացավ»,- նշել է Աննա Վարդապետյանը և այս առումով կարևորել դատախազության որակյալ ներկայությունը կայազորներում:

«Իմ յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսվում է պարոն Էլիզբարյանի զեկուցումով: Եթե տեղեկացնում է, որ Զինված ուժերում լուրջ միջադեպեր, ամենակարևորը՝ մահեր չունենք, ինձ համար այդ օրն այլ տրամադրությամբ է սկսվում: Երբ հակառակն է լինում, հասկանում եմ, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է գլխավոր դատախազ Վարդապետյանը:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև պատերազմական հանցագործությունների քննությանը և ընդգծել, որ քրեական վարույթների քննության ժամկետների հետ կապված խնդիրը պետք է քննչականների հետ համատեղ հաղթահարել՝ շեշտելով, որ «մեր ու ձեր չկա»:

«Շատ եմ կարևորում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ գործերի քննությունը: Խնդիրները շատ լավ եք պատկերացնում, դրանք շատ են, և թեև վերջերս շտապողական, երբեմն անզուսպ վարքագիծ է դրսևորվում, բայց կարևորը հետևողական աշխատանք ապահովելն ու գործերով տրված հանձնարարականները կատարելն է, որից հետո կքննարկենք ու կհասկանանք այդ գործերի թե՛ որակումների հարցերը, թե՛ հետագա քննության հնարավորությունները»,- ամփոփելով խոսքը՝ նշել է ՀՀ գլխավոր դատախազը և Գրիգոր Էլիզբարյանին մաղթել արդյունավետ ծառայություն:

Նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին գնահատականների ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ համակարգում գրեթե բոլորին անձնապես ճանաչելով՝ այդ թվում նաև նրանց աշխատանքային ուժերն ու հնարավորությունները, առավելագույնն են անելու աշխատանքները որակով և ճիշտ կազմակերպելու համար:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան չի թույլատրի ՆԱՏՕ-ի նավերի մուտքը Սև ծովԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների կողմից արձակված չորս անօդաչու թռչող սարքՄիացյալ Նահանգները հիպերձայնային հրթիռներ արտադրելու պայմանագիր է կնքելԱչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավորԹրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Եվրոպայում բողոքի ցույցերի սրմամբՄբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերըԱնկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչԱվտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասինԳերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով վիրավորներ են եղելԻսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է ՀայաստանԿալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտըՀնդկաստանը կոչ է արել վետոյի իրավունք տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամներինՀարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրներըՀոկտեմբերի 27-ին ես 9 տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը․ ՌուբինյանԱչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարանԻսպանիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մոտ 20 մարդ է ձերբակալվելԹրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում«Ութ տարվա ընթացքում հնարավոր էր ապահովել արդար քննություն․ պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»․ ԿարապետյանՄիրզոյան․ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս թողնելու իրավական հիմքեր չկանFigaro. Ֆրանսիան պլանավորում է արգելափակել սոցիալական ցանցերը անկարգությունների կոչերի ֆոնին Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակըԻսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելԹրամփը ցանկանում է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Ամերիկյան օվկիանոս Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումReuters․ ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ը «Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ«Օշականցի Գևորիկ» և «Զապ» մականուններով հայտնի քրեական հեղինակությունների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել էԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է գրանցվելՆիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին «Իսլամական ՆԱՏՕ»-ի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ Իրանի հետ բանակցելու․ իրանագետ«Գորիս» ՔԿՀ-ում կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի փոխանցման փորձըՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 27Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության կասկածանքով«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակին մեղադրանք է ներկայացվել անչափահաս սանին ծեծի ենթարկելու համարՏիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության և արտաքին ճնշումների մասինԼոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՀոկտեմբերի 27․ ողբերգություն, որը չսպիացող վերք թողեց Հայաստանի պատմության մեջՀայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը «Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
Ամենադիտված