Բոլոր զինված հակամարտությունները ավարտվում են բանակցություններով․ Պուտին
ԱշխարհԲոլոր զինված հակամարտությունները ավարտվում են բանակցություններով, և որքան շուտ դա պարզ դառնա Կիևի համար, այնքան լավ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Բոլոր զինված հակամարտություններն այսպես թե այնպես ավարտվում են դիվանագիտական ուղու վրա բանակցություններով: Եվ մենք (բանակցություններից) երբեք չենք հրաժարվել»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վաղ թե ուշ հակամարտության ցանկացած կողմ համաձայնության է գալիս։ «Որքան շուտ այս գիտակցումը հասնի մեզ ընդդիմացողներին, այնքան լավ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։