Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կձգտի որքան հնարավոր է շուտ ավարտել Ուկրաինայում հակամարտությունը
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կձգտի որքան հնարավոր է շուտ ավարտել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին նա հայտարարել է Պետխորհրդի նիստից հետո մամուլի մոտեցմամբ։
«Մենք կձգտենք ապահովել, որ դա ավարտվի, և ինչքան շուտ, այնքան լավ, իհարկե»,- ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից, հենց Կիևն է արգելել երկխոսություն վարել։
«Մենք երբեք չենք հրաժարվել դրանից»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ Ուկրաինայի ղեկավարությունն ինքն իրեն արգելել է բանակցել, ինչն ինչ-որ չափով արտասովոր և նույնիսկ տարօրինակ է թվում։