ՌԴ ՊՆ հաղորդագրությունը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Արցախ
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չի արձանագրել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:
«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում:
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:
Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)