ԱՄՆ-ն հասավ իր ուզածին. Պուտին
ԱշխարհԱՄՆ-ը, ցավոք, «հաջողել է» ռուս և ուկրաինացի ժողովուրդներին պառակտելու իր փորձերում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով, 2014 թվականից հետո Ռուսաստանին ուղղակի «քթից բռնած ման էին տալիս Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրերով»։
Պուտինը նաև ասել է, որ «չի կարելի դեմ գնալ այն մարդկանց կամքին, ովքեր իրենց համարում են ռուսական աշխարհի մաս, և որոնց դեմ Ուկրաինայում պատերազմ էին սկսել 2014 թվականից»։ «Ռուսաստանի նպատակը Ուկրաինայում մարդկանց պաշտպանելն է»,- հավելել է նա։