Փորձառու բորտուղեկցորդուհին նշել է ինքնաթիռների ամենավատ ուղևորների ազգությունը
ԱյլԲրիտանական առաջատար ավիաընկերություններից մեկի փորձառու բորտուղեկցորդուհին նշել է ինքնաթիռում ամենավատ վարք ունեցող ազգին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Բորտուղեկցորդուհի Քրիստինա Գալվիդիտն ասել է, որ բրիտանացի ուղևորները միշտ կոպիտ են վարվում և շատ են խմում ինչպես թռիչքից առաջ, այնպես էլ հենց ինքնաթիռում։ Կապված դրա հետ բրիտանացիներն արդեն հարբած են լինում ինքնաթիռում։ Աղջիկը նշել է, որ ինքնաթիռում մեկ անձին վաճառվող ալկոհոլի քանակը սահմանափակ է։ Այնուամենայնիվ, բրիտանացիներից շատերին հաջողվում է ինքնաթիռում իրենց հետ ալկոհոլ տեղափոխել, ինչի պատճառով էլ նրանք սկսում են կոպիտ վարքագիծ դրսևորել։
«Հետևաբար, ոչ պատշաճ պահվածքի առումով բրիտանացիներն ամենավատ ուղևորներն են, որոնց հետ պետք է գործ ունենալ», - եզրափակել է բորտուղեկցորդուհին:
Գալվիդիտը նաև նշել է այն մարդկանց ազգությունները, ովքեր լավագույն վարքագիծն ունեն ինքնաթիռում: Նրա խոսքով, մայրցամաքային Եվրոպայի ուղևորների մեծ մասը կարելի է դասակարգել որպես այդպիսին։ «Բայց հատկապես Սկանդինավիայից, այնտեղից եկած ուղեւորները բավականին հանգիստ են»,- ասել է բորտուղեկցորդուհին։