Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում Երևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է 

6 գործոն, որոնք կվճռեն ձմռանն Ուկրաինայում պատերազմի ընթացքը. The Wall Street Journal

Համաշխարհային Մամուլ

Ուկրաինայում այս ձմռանը ռազմական գործողությունների ընթացքը որոշվելու է մի շարք գործոններով։ Դրանցից են եղանակը, իրավիճակը Բախմուտում, ռուսական հարձակումը, իրադարձությունները Ուկրաինայի սահմաններից դուրս։ Միևնույն ժամանակ, խաղաղության բանակցություններն առայժմ հեռու են թվում: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։

Պարբերականը առանձնացնում է վեց գործոն, որոնք կարող են որոշել պատերազմի ընթացքը.

1. Եղանակը

Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինայում դեռևս ցեխ է, և նույնիսկ տանկերը դժվարությամբ են շարժվում։ Հակամարտությունը կարող է սրվել, երբ հողը կարծրանա։ Եվ, չնայած սառնամանիքները կարող են օգուտ բերել Ուկրաինայի զինված ուժերին առաջնագծում, այն շատ ավելի դժվար կլինի թիկունքում գտնվող ուկրաինացիների համար՝ հաշվի առնելով էներգիայի հետ կապված խնդիրները:

2. Իրավիճակը Բախմուտում

Հրատարակությունը գրում է նաև, որ Բախմուտը գրավելու ռուսական փորձերը «հոգեբանական նշանակություն» են ձեռք բերել։ Կորուստը թույլ կտար ուկրաինական ուժերին նահանջել ավելի բարձր և ապահով դիրքեր, բայց քարոզչական տեսանկյունից դա կմեկնաբանվեր՝ որպես Մոսկվայի հաղթանակ։

3. Ուկրաինական հարձակումները

Ռազմական վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ Ուկրաինան պահպանում է պատերազմի ռազմավարական նախաձեռնության մեծ մասը աշնանը Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների զգալի հատվածը վերականգնելուց հետո: Նրանք կարծում են, որ Ուկրաինան կցանկանա շարունակել հարձակումը ձմռանը և, հնարավորության դեպքում, էլ ավելի հետ մղել ռուսական զորքերը։

4. Ռուսական պաշտպանությունը

Ռուսաստանի համար աշնանը գրավված տարածքները կորցնելու առավելություններից մեկն այն է, որ այժմ նա պետք է պաշտպանի ռազմաճակատի շատ ավելի կարճ հատվածը։ Ուկրաինական հաշվարկներով՝ ճակատը մոտ 1100 կմ-ից կրճատվել է մոտ 885 կմ-ի, որից մոտ 386 կմ-ը գետային արգելապատնեշներ են։ Իսկ Ուկրաինայի հարձակման հավանական ուղղությունները ակնհայտ են նաև ռուսների համար։

«Ռուսաստանի ներկայիս նպատակը, բացառությամբ Բախմուտի և մի քանի այլ ոլորտների, չպարտվելն է», - նշում են ռազմական վերլուծաբանները հրապարակման մեջ:

Լոնդոնի «Քինգս» քոլեջի պաշտպանական ուսումնասիրությունների հրավիրյալ պրոֆեսոր Մայքլ Քլարկն ասում է, որ Ռուսաստանը կարծես թե «հուսով է, որ ինչ-որ բան տեղի կունենա», ինչպես օրինակ՝ ցուրտ ձմռանը Ուկրաինային արևմուտքի աջակցության նվազումը կամ հանրապետականների ազդեցության աճին զուգընթաց ԱՄՆ-ի աջակցության նվազումը:

5. Ռուսաստանի հարձակումը

Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, որ Ռուսաստանը հաջորդ տարվա սկզբին պատրաստվում է նոր մեծ հարձակման Ուկրաինայում։ Նրանց կարծիքով, դա կարող է ներառել նոր հարձակում Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ։

Արևմտյան վերլուծաբանները թերահավատ են, որ ռուս պահեստազորները կկարողանան հասնել նրան, ինչ ավելի մարտունակ և պատրաստված զորքերը չկարողացան անել այս տարվա սկզբին: Ռազմական վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր նոր հարձակման մասին նախազգուշացումները կարող են ուղղված լինել, առաջին հերթին, չեզոքացնելու ռուս զինվորականների կողմից մինչ այժմ դրսևորած անգործունակության մասին ինքնագոհությունը, և երկրորդը, ճնշում գործադրել Ուկրաինայի արևմտյան գործընկերների վրա, որպեսզի նրանք շարունակեն մատակարարումները Կիևին զենքով և զինամթերքով, ասվում է հոդվածում։

6. Իրադարձությունները Ուկրաինայից դուրս

Եթե ​​Պուտինը հույս ունի, որ Արևմուտքի աջակցությունը կթուլանա, դա դեռ տեղի չի ունեցել: Այս ամիս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն ցույց է տալիս ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային: Մինչ այժմ եվրոպական կառավարությունների աջակցությունը կարծես շարունակվում է։

Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ որոշ արևմտյան (և ոչ միայն) առաջնորդներ կշարունակեն խոսել խաղաղության հաստատման պայմանների մասին։ Սակայն խաղաղության բանակցությունները հեռու են թվում, քանի որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինայի նպատակն է վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած բոլոր տարածքները:

Այսօր արդեն Ուկրաինայում պատերազմի 307-րդ օրն է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանում
Ամենադիտված