Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին 

Քննադատում են, թե դատավորների աշխատավա՞րձ եք բարձրացնում, այո՛, հենց դատավորների աշխատավարձը․Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ Արդարադատության նախարար նշանակվելու առիթով:

«Խորհրդանշական է փոփոխությունն այն առումով, որ վերջին շրջանում մենք դատաիրավական համակարգում ռազմավարական ծրագրերի իրականացման գործում եզրափակիչ փուլ ենք մտել:

Առաջիկայում նաև ձևավորվելու է Ներքին գործերի նախարարությունը, մինչ այդ արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն է ձևավորվել և դատական համակարգում, իրավական համակարգում օրենսդրական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:

Կարծես թե բոլոր նախադրյալները ստեղծվել են, որպեսզի դատաիրավական, դատական համակարգի ինստիտուցիոնալ ուժեղացման, կայացման, անկախ դատական համակարգ ունենալու մեր տեսլականի ծրագրավորման, պլանավորման փուլից արդեն անցնենք իրագործման փուլ: Եվ այս առումով, իհարկե, Արդարադատության նախարարությունը կառավարության լիազոր մարմինն է, որ այդ բոլոր գործընթացները պիտի իրականացնի:

Ընդամենը նախորդ շաբաթ մենք Արդարադատության նախարարության 2022թ. տարեկան հաշվետվությունը լսեցինք և տեսանք, որ հստակ նաև պատկերացում ունենք մեր առաջիկա անելիքների մասով: Հույս ունեմ, որ կստացվի նաև Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի կառուցողական համագործակցությունը, որը կարծում եմ՝ շատ կարևոր գործոն է այս ողջ գործընթացում:

Այստեղ երկու հանգամանքի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել. նախ պարոն Անդրեասյանը նախարարի կարգավիճակում, այնուամենայնիվ, մասնակցել է այդ ռազմավարությունների պլանավորմանը և շատ կոնկրետ ներդրում ունի, մյուս կողմից էլ՝ այդ ռազմավարությունները Բարձրագույն դատական խորհրդի և դատական համակարգի հետ քննարկվում են:

Այնպես չէ, որ կառավարությունում կղզիացած քննարկումներ են տեղի ունենում: Նկատի ունեմ, կարծես, կոնսենսուսի նման ինչ-որ մի բան ունենք, թե մենք ինչ պետք է անենք, ինչ բնույթի փոփոխություններ պետք է իրականացնենք: Եվ հետևաբար, կարծում եմ, հիմա բոլոր նախադրյալները կան այդ ամենն իրականացնելու համար: Ուզում եմ հաջողություն մաղթել մեզ և Ձեզ՝ պարոն Մինասյան, Ձեզ՝ պարոն Անդրեասյան, այս գործը կյանքի կոչելու համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ հրատապ գոյաբանական օրակարգեր ունենք, բայց ո՞րն է այդ օրակարգերը սպասարկելու, այդ մարտահրավերները դիմակայելու ձևը, դա պետական ինստիտուտների կայացման գործից ոչ մի վայրկյան չշեղվելն է:

Սա շատ կարևոր է, որովհետև, ընդհանրապես, պետությունը պետք է ինստիտուցիոնալ խորություն ունենա, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայել բոլոր հնարավոր մարտահրավերներին: Ես մեր, այդ թվում՝ անվտանգային մարտահրավերների ամենախորքային պատճառը համարում եմ, և դա իմ համոզմունքն է, նաև այս անցած իրադարձությունները վերլուծելով, մեր ինստիտուցիոնալ կայացվածության ցածր մակարդակը բոլոր օղակներում»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գործը պետք է հետևողական իրականացվի, որքան էլ այն դժվար ու ծանր լինի. «Այս քննադատությունն էլ կա, թե ինչո՞վ եք զբաղվում՝ դատավորների աշխատավա՞րձ եք բարձրացնում և այլն: Այո՛, հենց դատավորների աշխատավարձ ենք բարձրացնում, որովհետև մենք դատավորներինն էլ, զինվորականներինն էլ, ոստիկաններինն էլ, ուսուցիչներինն էլ, թոշակառուների թոշակներն էլ բարձրացնում ենք, որովհետև ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր է:

Այսինքն, պետք է օրգանիզմ լինի, օրգանիզմն առողջ լինի, առողջ մկանային համակարգ, առողջ արյունատար և ուղեղային համակարգ ունենա, որ կարողանա հասկանալ ինչ է կատարվում իր շուրջը և դիմակայել: Այս առումով, դատական իշխանության կայացվածությունը կարևոր է: Մենք 13-14 տոկոս տնտեսական աճ կապահովենք և մեր մարտահրավերն է՝ ապահովել այդ տնտեսական դինամիկան:

Եվ դատական համակարգի արդյունավետ գործունեությունը կարևոր է նաև ներդրումների գրավչության առումով, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց իրավունքները պատշաճ կպահպանվեն, ներդրումային ռիսկերը կկառավարվեն: Առաջիկայում պետք է ստեղծենք արբիտրաժ, որը չափազանց կարևոր իրադարձություն է և նորամուծություն: Արբիտրաժային գործերում պիտի կողմերի համաձայնության հնարավորություն ստեղծվի, իրենց հետագա հարաբերությունները կարգավորվեն ոչ Հայաստանի Հանրապետության օրենսդրության օրենսդրությամբ, այլ, օրինակ՝ միջազգայնորեն ընդունված այլ իրավունքներով և այսպես շարունակ: Շատ մեծ անելիք կա առաջիկայում և այդ անելիքի գործում, այդ անելիքի մեջ, իհարկե, Արդարադատության նախարարության դերը շատ կարևոր է և առանցքային:

Կրկին հաջողություն եմ մաղթում և շնորհավորում»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած աջակցության և պատասխանատու գործում վստահելու համար: «Նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որովհետև շատ է շահարկվում, թե Բարձրագույն դատական խորհրդի անդամը կամ նախագահը գնացել է գործադիրից, արդյոք օրինականության կամ ճնշումների հետ կապված կարող է խնդիրներ լինել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեզ, պարոն վարչապետ, հատկապես նրա համար, որ որպես նախարար պաշտոնավարելու ընթացքում գեթ մեկ անգամ չի եղել, որ օրինականությունից մեկ տառի շեղվելու, ոչ արդարացի որևէ հանձնարարական լինի, կամ մի խնդիր, էլ ուր մնաց, եթե անկախ մարմնում ենք աշխատում: Հատկապես դրա համար եմ Ձեզ շնորհակալ, նաև Ձեր աջակցության համար, որ տրամադրվել է իմ պաշտոնավարման ընթացքում»,-ասել է Կարեն Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել նաև նախարարության աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ թիմը կշարունակի Գրիգոր Մինասյանի ղեկավարությամբ կատարել բոլոր խնդիրներն ու ծրագրերը:

Իր հերթին, Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թե կառավարության ծրագրով նախանշված բոլոր միջոցառումները, թե Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումների հիման վրա կազմված գործողությունները ԱՆ թիմը զորու կլինի իրականացնել ու ավարտին հասցնել: «Նաև խոսեցիք կոնսենսուսի մասին՝ արդյոք գործադիր իշխանությունը դատավորների հետ քննարկում է բարեփոխումները, որոնք իրականացվում են: Պետք է նշեմ, որ, այո, նախկինում էլ նման քննարկումներ լինում էին, բայց պարոն Անդրեասյանի նախաձեռնության շնորհիվ հնարավորություն ստեղծվեց օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների համատեղ քննարկումների արդյունքում դուրս բերել օրվա խնդիրները, որոնք դատավորներն ունեն, թե՛ օրենսդրական, թե՛ կենցաղային մակարդակում: Մեկ ամսվա ընթացքում արդեն մեծ ցուցանիշներ և լավարկումներ ունենք այդ ոլորտում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Անդրեասյանին, քանի որ ինձ համար, որպես նոր նշանակված նախարար, հնարավորություն է ստեղծել օգտվել այն հսկայական աշխատանքից, որ ինքն է իրականացրել: Դեկտեմբերի 23-ի հաշվետվությունն այն պտուղներն էր, որ մենք քաղեցինք պարոն Անդրեասյանի կատարած մեծ աշխատանքից», - ասել է նորանշանակ նախարարը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ ասվածի հետ կապված երկու դիտարկում անել: Նախ դատական համակարգի հետ կապված. տեսեք, մենք ձևականություն չենք անում, որ ասում ենք՝ ուզում ենք անկախ դատական համակարգ: Հասկանո՞ւմ եք, իսկապես ձևականություն չենք անում, որովհետև եթե դա անելու կարիք ունենայինք՝ ուղղակի ոչ մի բան չէինք ասի, ոչ այդ թեմայով կխոսեինք, ոչ կանհանգստանայինք, ոչ կցնցվեինք, ոչ կգոռայինք, ոչ կշրջափակեինք, ոչ մի բան չէինք անի, ուղղակի կթողնեինք ամեն ինչ ինչպես կար՝ հեռախոսները կար, հեռախոսի համարները կար: Մենք իսկապես ուզում ենք, որ երկրում անկախ դատական համակարգ լինի: Մեր խնդիրն ուրիշ բանի մեջ է, որ դատական համակարգը, երբ մենք ասում ենք անկախ պիտի լինի՝ անկախ լինի ի բնե, ի սկզբանե:

Երկրորդը, դատական համակարգը, դատական իշխանությունն անկախ իշխանություն է, բայց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կա կարգավորում՝ բոլոր իշխանությունները բխում են ժողովրդից: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում լինել իշխանություն, որը չի բխում ժողովրդից: Դա չի նշանակում, որ անկախ չէ, բայց դա նշանակում է՝ ո՞ւմ մանդատով է աշխատում այդ իշխանությունը, որևէ իշխանություն: Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Չի կարող ուրիշ աղբյուր լինել՝ սնելու իշխանությունը: Այս է մեր տրամաբանությունը, և մենք ուզում ենք իրոք անկախ դատական համակարգ լինի, որը սինխրոն պետք է աշխատի պետության ռազմավարական նպատակների հետ: Պետության այն ռազմավարական նպատակների հետ, որոնք ձևավորվել են ժողովրդական կամքով:

Ասվածի մեջ ոչ մի ապօրինի բան չկա, ասվածի մեջ ոչ մի իրավունք ոտնահարող բան չկա և ես կարող եմ հաստատել, այն, ինչ-որ մենք մեր ռազմավարությունների մեջ գրել ենք՝ մեր անկեղծ ցանկություններն են: Մենք ամեն օր հետևողականորեն գնում ենք դրանց հետևից: Իհարկե, լինում են խնդիրներ, ձախողումներ, մի տեղ չի ստացվում, մի տեղ ուղիղ հակառակն է ստացվում, բայց դա չի փոխում հարցի բուն էությունը:

Հաջորդը՝ նախարարության հետ կապված: Ես նաև ուզում եմ հաստատել, որ այո, հաշվետվության արդյունքներով տեսել եմ որակյալ աշխատանք և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Պարոն Անդրեասյանը չգիտեմ կխոստանա, թե չէ, բայց ես չեմ խոստանա, որ ձեր հրաշալի թիմից այլ տեղեր, այլ նշանակումներ չենք անի: Մասնավորապես, քննարկումներ եղել են, ես հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ով ներգրավված է եղել Ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում: Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի:

Շնորհակալություն եմ հայտնում և մաղթում հաջողություններ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլար
Ամենադիտված