Բազմազավակ Էլզա Պատակին լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Լուսանկարներ
Բազմազավակ մայր դերասանուհի Էլզա Պատակին լողազգեստով ցուցադրել է կազմվածքը։ Նա սև բիկինիով կեցվածք է ընդունել օվկիանոսի ֆոնին և լուսանկարը հրապարակել իր անձնական բլոգում։ «Ցտեսություն, Տավարուա (կղզի, որը Ֆիջի արշիպելագի մի մասն է - խմբ.): Ահա աշխարհի լավագույն սերֆինգը»,- գրել է 46-ամյա դերասանուհին։
Պատակին երեք երեխա ունի իր գործընկեր Քրիս Հեմսվորթից։ Զույգն ամուսնացել է 2010 թվականին, իսկ 2011 թվականին նրանք դուստր են ունեցել, ում անվանել են Ինդիա Ռոուզ։ 2014 թվականին Էլզա Պատակին երկվորյակ որդիներ է ունեցել, տղաներին անվանակոչել են Տրիստան և Սաշա։
Դերասանուհին բազմիցս հարցազրույցներում ասել է, որ չի պատկերացնում իր կյանքը առանց սպորտի։ Հղիության ընթացքում նա չի դադարեցրել մարզումները, և դա թույլ է տվել աստղին ծննդաբերությունից հետո արագ վերադառնալ նախկին կազմվածքին: Էլզա Պատակին կարծում է, որ կատարելությանը սահման չկա, ուստի շարունակում է աշխատել իր կազմվածքի վրա, որը դերասանուհու սոցցանցերի հետևորդներն իդեալական են համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)