Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Այսօր Հայաստանում ականների պայթյունից 830 տուժած կա․«ՀԱՓԿ»-ը ամփոփում է 2022թ․-ին կատարված աշխատանքը

Քաղաքական

2020 թվականի մարտական գործողությունների, ինչպես նաև  2022թ․-ի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած պայթուցիկ զինամթերքով նոր աղտոտվածության մարտահրավերները հաշվի առնելով, 2022 թվականի ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում իրականացրեցին ոչ տեխնիկական հետազոտություն ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում։

Աշխատանքների արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետությունում նախկին աղտոտված տարածքներին ավելացել է ընդհանուր 22 141 890մ² մակերեսով 12 հաստատված և 4 կասկածելի վտանգավոր տարածք։ Արդյունքում` ՀՀ-ի ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 39 241 419 մ²։ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունենեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։

2022 թվականի ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները տարեկան պլանով նախատեսված 50 000 մ² տարածքի փոխարեն ականներից և չպայթած զինամթերքից մաքրել են 793 860 մ² մակերեսով տարածք (146 308 մ² Դավիթ Բեկ բնակավայր և 647 552 մ² Սիսիան-Քաջարան ճանապարհ):

«ՀԱՓԿ»-ը կարևորում է նաև մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մեր մասնագետներն այս տարի էլ շարունակել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները, ինչպես նաև կազմակերպել են թեմատիկ թատերական ներկայացումներ և իրազեկվածության մակարդակի բաձրձացման այլ միջոցառումներ։

Ընթացիկ տարում, ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող ՀՀ բնակավայրերի երեխաների համար Հանքավանի Փյունիկ գյուղի «Զեփյուռ» հանգստյան գոտում կազմակերպել է ամառային ճամբար, որտեղ հանգստանալուն զուգահեռ անվտանգ վարքագծի կանոններն են ուսանել 56 երեխա։ Ընդհանուր առմամբ 2022 թ. ընթացքում իրազեկվել են 10 293 քաղաքացիներ:

Ոչ տեխնիկական հետազոտության, մաքրման աշխատանքների, պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկմանը զուգահեռ նաև իրականացվել է ականներից և պայթուցիկ զինամթերքից տուժածների տվյալների հավաքագրում։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից 830 տուժած:

Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն են ստացել ինչպես «ՀԱՓԿ», այնպես էլ հակաականային գործունեության ոլորտում ներգրաված  տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնական կենտրոնում կազմակերպվել են դասընթացներ հետևյալ թեմաներով՝

- ոչ տեխնիկական հետազոտություն,

- հումանիտար ականազերծում,

- մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքի մաքրում,

- առաջին բուժօգնություն, 

- պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում (ՊԶՎԻ),

- Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստում

2022 թվականին, ընդհանուր առմամբ, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում  մասնագիտական կրթություն ստացած 121 ունկնդիրներ ստացել են հավաստագրեր: Մինչև օրս ուսումնական կենտրոնում ուսուցանվել, վերապատրաստվել և մասնագիտական որակավորում է ստացել ավելի քան 2500 ունկնդիր։

Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը շարունակել է իր համագործակցությունը մի շարք միջազգային կառույցների հետ, հակաականային գործունեության մեջ ներգրավել է մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք կնպաստեն մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու անվտանգ վարքագծի ձևավորմանը։ Համագործակցության արդյունքում իրականցվել է ականների և պայթուցիկ զինամթերքի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա ունեցած ազդեցության վերլուծություն, որի արդյունքում սահմանվում են պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքների առաջնահերթությունները։ Մաքրված տարածքները կնշագրվեն «Կանաչ նշան»-ով, որը կվկայի տարածքի անվտանգ լինելու և հետագայում գյուղատնտեսական նշանակության նպատակներով օգտագործելու նպատակահարմարության մասին։

Ստեղծվել է նոր հարթակ, որտեղ ՀՀ նախարարությունների և ծառայությունների,  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները, և հակաականային գործունեություն ծավալող այլ միջազգային և հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան քննարկել առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները և պլանավորել հակաականային ոլորտում իրականացվող միջոցառումները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն այս տարի արդեն ձեռք է բերել Իրանի, Իրաքի, Լիբանանի հակաականային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցելու փոխհամաձայնություն։

Ընթացիկ տարում մշակվել է Հայաստանի Հանրապետության հումանիտար հակաականային գործունեության մասին օրենքի նախագիծը և մեկնարկել է ՀՀ-ում ականազերծման գործողությունների ազգային մարմնի հումանիտար հակաականային գործունեության ռազմավարության մշակման և հակաականային գործունեության ազգային չափորոշիչների վերանայման աշխատանքները՝ միջազգային չափորոշիչների համաձայն։

Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ ստեղծել է նոր պաշտոնական կայք, որտեղ շուտով հասանելի կլինի հակաականային ոլորտում իրականցրած բոլոր աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը։

Այս բոլոր աշխատանքները շարունակական են: «ՀԱՓԿ» աշխատակիցները Հայաստանի աղտոտված տարածքներում մշտապես իրականացրել և 2023-ին էլ շարունակելու են կատարել չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման, անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքները, ինչպես նաև համակարգելու և վերահսկելու ՀՀ-ում իրականացվող հակաականային գործունեության ոլորտը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված