Քիմ Քարդաշյանհայտարարել է, որ իր ամուսնությունը Քանյե Ուեսթի հետ «միակ իրական ամուսնությունն էր»
ԼուսանկարներՔիմ Քարդաշյանը Գվինեթ Փելթրոուի Goop փոդքաստում խոստովանել է, որ ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից առաջ իր երկու ամուսնությունները իրական չեն եղել։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին Ֆլորենցիայում՝ շքեղ արարողակարգով, երեք տարվա ծանոթությունից հետո:
«Ես զգում եմ, որ, ճիշտն ասած, իմ վերջին ամուսնությունն իմ առաջին իսկականն էր»,- ասել է ռեալիթի աստղը։
Գվինեթ Փելթրոուի հետ զրույցում Քարդաշյանը հիշել է, թե ինչ էր զգում իր առաջին երկու ամուսնությունների ժամանակ ու հասկացել է, որ հոգեբանորեն պատրաստ չէր կնոջ դերին։ Նա ամուսնացած է եղել երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ 2000-2003 թվականներին և NFL աստղ Քրիս Համֆրիսի հետ՝ 2011 թվականին, որոնցից բաժանվել է 72 օր հետո։
«Առաջին դեպքում ես պարզապես չգիտեի, թե ինչ է կատարվում: Երկրորդ դեպքում զգացի, որ շատ եմ ուզում ամուսնանալ։ Իմ բոլոր ընկերներն ամուսնացած էին, և ես նույնպես դա էի ուզում», - կիսվել է Քիմ Քարդաշյանը: