Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի Սուրբ Ծնունդն ու Ամանորը
Արտաքին Քաղաքական
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների՝ Սիլվիո Բեռլուսկոնիի, Ռոբերտ Քոչարյանի, Նուրսուլթան Նազարբաևի, Սերժ Սարգսյանի, Գերհարդ Շրյոդերի, Սուրբ Ծնունդն ու Ամանորը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորելու ոչ բարեկամ երկրների ղեկավարների Նոր տարին։
«Ոչ: Չի լինի: Մեր այս գործընկերներն իրենք ոչ մի շնորհավորանք չեն ուղարկում: Իրականում նրանց հետ շփումներ չունենք: Եվ հաշվի առնելով անբարյացակամ գործողությունները, որոնք նրանք ձեռնարկում են շարունակական հիմունքներով, նախագահը չի շնորհավորի», - այս մասին լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Պուտինը կշնորհավորի՞ Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ երկրների ղեկավարներին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)