Ռոնալդուն պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ․ ԶԼՄ
Սպորտ
Կրիշտիանու Ռոնալդուն երկու տարվա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
Նոյեմբերին Ռոնալդուն խզեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրագրող Պիրս Մորգանին տված ռեզոնանսային հարցազրույցից հետո։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ «Ալ-Նասր»-ը հետաքրքրված է պորտուգալացու տրանսֆերով։
Հաղորդվում էր, որ Ռոնալդուն մոտ է ակումբի հետ պայմանագիր կնքելուն։ Ըստ շրջանառվող լուրերի՝ 37-ամյա խաղացողը պետք է պայմանագիր կնքեր մինչև 2030 թվականը՝ սկզբում հանդես գալով ակումբում որպես խաղացող, իսկ հետո դառնար 2030 թվականի աշխարհի առաջնության դեսպան։
Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Ռոնալդուն մեկ գոլ է խփել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում