Պակիստանում դատարանն ազատ է արձակել ցմահ ազատազրկման դատապարտված բռնաբարողին՝ իր զոհի հետ ամուսնանալուց հետո
ԱյլՊակիստանում դատարանն արդարացրել և ազատ է արձակել ցմահ ազատազրկման դատապարտված բռնաբարողին՝ իր զոհի հետ ամուսնանալուց հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Այս տարվա մայիսին դատարանը 23-ամյա Դաուլաթ Խանին մեղավոր է ճանաչել 36-ամյա խուլ կնոջ բռնաբարության մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման։ Ավելի ուշ պարզվել է, որ Խանի զոհը հղիացել է նրանից և երեխա է ունեցել։
Այս տարվա դեկտեմբերին ջիրգան՝ տեղական ավագանին, շարիաթի օրենքների հիման վրա որոշել է ամուսնացնել Խանին կնոջ հետ։ Արդյունքում Փեշավարի դատարանը դիտարկել է «կոնֆլիկտի արտադատական կարգավորման» փաստը և ամբողջությամբ արդարացրել տղամարդուն։ Ավելի ուշ Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովը դատավճիռն անվանել է «օրենքի կոպիտ խախտում» և «դատական սխալ»։