Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Արցախի 120 հազար մեր քույրերն ու եղբայրները դիմագրավում են Ադրբեջանի ցեղասպանական գործողությունը․ ՀՅԴ

Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ամանորյա ուղերձ է հղել.

«Սիրելի հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում 2022 թվականը։ Տարեմուտը, սովորաբար, անցնող տարին ամփոփելու, նոր հանձնառություններ նախանշելու, նաև բարեմաղթությունների առիթ է։

Ցավոք, 2022-ը չեղավ համազգային ձեռքբերումների, խաղաղության  ու  պետականության ամրապնդման տարի։ Երկիրը շարունակում է դիմագրավել  անհաղթահարելի դարձած և օրեցօր խորացող անվտանգային և գոյութենական մարտահրավերներ։ Կորցրած տարածքային ամբողջականության պայմաններում   երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ միայն չի կարողանում երաշխավորել Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, այլև հրաժարվում է  Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելու իր սահմանադրական հանձնառությունից։

Հենց այս պահին Արցախի 120 հազար մեր քույրերն ու եղբայրները դիմագրավում են ագրեսոր Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ցեղասպանական գործողությունը՝ արդեն  քսան օր ձգվող, մարդասիրական ծանրագույն ճգնաժամ առաջացրած շրջափակումը։

44-օրյա պատերազմից երկու տարի անց, մեր անանց ցավերին և անդառնալի կորուստներին գումարվում են նորերը․ թշնամու սեպտեմբերյան  երկօրյա ագրեսիայի զոհ դարձած ավելի քան 200 զինվորներից ոմանք դեռևս չեն գտել իրենց հանգիստը հայրենի հողում։ Հազարավոր ընտանիքներ ապրում են որդիների կորստի, տասնյակ հազարներ՝  իրենց հարազատ բնօրրանի  կորուստն ապրող փախստականի վշտով, տասնյակներ՝ գերեվարված որդիների վերադարձի հույսով։

Այս ցավալի իրականության մեջ՝ մի կողմից շարունակվում է Հայաստանի արտաքին մեկուսացումը, մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական բացահայտ ռազմատենչ հռետորաբանությունն ու իրական ագրեսիան, որին ՀՀ իշխանությունը համարժեք պատասխան տալու ո՜չ կամք և ոչ էլ՝ կարողություն ցույց չի տալիս։

Նույնքան աղետալի է երկրում  խորացող ներազգային պառակտումը, անստույգ  հեռանկրով պայմանավորված ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը։ Խորացող արտաքին մարտահրավերների կողքին շարունակվում է երկրի ինստիտուցիոնալ կազմաքանդումը՝ ժողովրդավարության բացահայտ նահանջները, ռեպրեսիվ գործիքակազմի որդեգրումը, քաղքական հալածանքներն ու իշխանության յուրացումը։

Մեր պետականության և մեզանից յուրաքանչյուրի համար շարունակվող այս վայրէջքը կասեցնելու,  Հայոց պետականությանն ու Արցախ աշխարհին ուղղված  ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, խորացող ներքին բաժանարարներն ու երկրի ապագա գահավիժումը կասեցնելու քաղաքական պատասխանատվությամբ և հանձնառությամբ՝ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ միասնաբար  2022-ին ՀՅ Դաշնակցությունն իր շարքերի անմնացորդ նվիրումով հունավորեց Դիմադրության շարժումը։

Հազարավոր մեր հայրենակիցներ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդությամբ ոտքի կանգնեցին՝ ամիսներ շարունակ աննահանջ մնալով իրենց համոզումներում՝ վստահ լինելով, որ միայն ազգային միասնականությամբ և համազգային պայքարով  է հնարավոր շրջել մեզ պարտադրվող ուրացումը, փոխել խաղի նվաստացուցիչ կանոնները, ձևավորել իրապես ազգային հանձնառություն ունեցող իշխանություն, իրական խաղաղություն։

Մենք միասին հնարավորություն ունեինք այդ անպատվաբեր ու նվաստացուցիչ ընթացքը կասեցնելու, ուղղելու մեր պետականության խաթարված ողնաշարը, վերագտնելու մեր արժանապատվությունն ու ամրացած ոգով կանգնեցնելու պարտությունների կործանարար շղթան։ 

Մեր հավաքական պայքարն առայժմ համեստ ձեռքբերումներով է նշանավորվել,  բայց մեր ժողովրդի պատմական իղձերը կյանքի կոչելու մեր հանձնառությունն ու ժողովրդի պահանջն աննահանջ է։ Դա պետականություն ունենալու, արժանապատիվ ապրելու և արարելու մեր հավաքական չիրացված օրակարգն է։ 

Առջևում մեզ մեծ փորձություններ են սպասում, աշխարհաքաղաքական վերադասավորումների այս փոթորկոտ ժամանակներում իրավունք չունենք կորցնելու մեր զգոնությունը։

Ստեղծված փակուղային իրավիճակում մեզ ավելի քան ազգային միասնականություն է անհրաժեշտ, ազգային պետականության նոր բովանդակության և տեսլականի սահմանում։ Մենք պարտավոր ենք ելքեր գտնել՝ դիմակայել արտաքին մարտահրավերները, ամրացնել մեր երերացող պետականությունը։ Մեր ուժականության աղբյուրը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության մեջ է։

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Թող 2023թ․ սեր, համերաշխություն և իրական խաղաղություն բերի մեր բոլորի ընտանիքներին, լինի զորացման ու  վերածննդի տարի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված