«Ալ Նասրի» տեսլականը ներշնչանքի աղբյուր է․ Ռոնալդու
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ։
«Սպասում եմ նոր լիգայում եւ երկրում ինձ փորձելու հնարավորությանը։ «Ալ Նասրի» տեսլականը ներշնչանքի աղբյուր է։ Ուրախ եմ միանալ նոր ակումբակիցների, որպեսզի միասին օգնենք թիմին հասնել նոր հաջողությունների»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Al Arabiya-ն։
Ռոնալդուի պայմանագիրը «Ալ Նասրի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Աշխատավարձը տարեկան 75 միլիոն եվրո է, սակայն գովազդային արշավներից եւ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային դեսպանի գործառույթներից նրա եկամուտը կհասնի տարեկան 200 միլիոն եվրոյի։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում